Ահա, թե ինչպիսի աննախադեպ ձեռբերումներ է գրանցել Փաշինյանը Արցախյան բանակցություններում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ իշխանությունը շարունակում է դասեր չքաղել իր սխալներից եւ մեղավորներ փնտրել կամ դրսում, կամ քաղաքական ընդդիմադիրների շրջանում: Փաշինյանի կիքսերն արդարացնող ԶԼՄ-ներից մեկը անդրադառնալով նրա կողմից «կիրթ եւ նորմալ» հռչակված Ալիեւի հակահայկական հայտարարություններին, նշել է, թե Ալիեւը ոչ ավել, ոչ պակաս հիմար վիճակի մեջ է դրել Լավրովին եւ ինձ, քանի որ ես քննադատել եմ վարչապետի`Արցախը Հայաստան է եւ վերջ ձեւակերպումը: Եթե այս կարծիքն է գերիշխում իշխանությունների «փայլուն» ուղեղներում, ապա Արցախյան գործընթացում մեզ դժվար լավ բան սպասվի: Այսպես, նախորդ իշխանությունը քայլողներին ժառանգել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների 5 հայտարարություն, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պարտադիր սկզբունք է: Համանախագահները դեռ 2016թ. ապրիլին Երեւանում նշել են, որ Արցախը պետք է մասնակցություն ունենա բանակցությունների վերջնական փուլին: Նախորդ իշխանությունը Փաշինյանին փոխանցել է Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի եւ Ժնեւի օրակարգերը, որը, ի դեպ, հրաժարվում էր գործի դնել Ադրբեջանը: Իսկ հրաժարվում է նա, ում ձեռնտու չէ ձեռքբերվածը: Ինչ ունենք 2018թ. մայիսից սկսած : Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը պետք է բանակցային սեղան վերադառնա, ինչին ի պատասխան հայկական կողմերը ստացան ԵԱՀԿ համանախագահողների դեղին քարտը: Հրաժարվելով Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի օրակարգերից` Փաշինյանը հրապարակ բերեց Դուշանբեի վերելակային րոպեական պայմանավորվածությունը: Ուշադրություն, այս ամբողջ ընթացքում պաշտոնական Բաքվի քարոզչությունն ու առաջին դեմքերը խիստ քննադատում էին ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքականությունը Արցախյան գործընթացում եւ դիֆերամբներ էին ձոնում Փաշինյանին` նշելով կարգավորման շուրջ մեծ հույսերի մասին: Փաշինյանը Ալիեւին հռչակեց «կիրթ եւ նորմալ» անձնավորություն: Ավելին, ՀՀ նոր իշխանության թեթեւ ձեռքով համանախագահների եւ կողմերի հայտարարություններում առկա «ինքնորոշման իրավունք» եզրույթը Միլանի հայտարարությամբ փոխարինվեց «արդար լուծում» եզրույթով: Սա խայտառակ հետքայլ էր, քանի որ Ստեփանակերտում արդար լուծում ասելով`մի բան են ակնկալում, Բաքվում`բոլորովին այլ: Նիկոլ Փաշինյանն այսքանով չբավարարվեց եւ առաջ քաշեց մեկ այլ խայտառակ թեզ, թե կարգավորումը պետք է բավարարի եւ Հայաստանի, եւ Արցախի, եւ Ադրբեջանի ժողովուրդներին` գլուխ գովալով, թե ինքը առաջին հայ ղեկավարն է, որ նման հայտարարություն է անում: Բայց նույնիսկ սրանով Փաշինյանի աննախադեպ արկածախնդրության ցանկը չավարտվեց: Նա, որ մեկուկես տարի առաջ պնդում էր, թե չունի Արցախի ժողովրդի մանդատը նրա անունից բանակցելու համար, Ստեփանակերտում հայտարարեց ` «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Էմոցիոնալ, զրոյական արդյունավետությամբ այս ձեւակերպումը մսխեց մեր հաղթաթուղթը`կառուցողականությունը եւ հնարավորություն տվեց համանախագահող ՌԴ-ին ` մեղադրելու ՀՀ-ին բանակցային գործընթացը արգելակելու մեջ: Վերջին 20 տարիների ընթացքում դուք չեք գտնի համանախագահ երկրների որեւէ հայտարարություն, որտեղ մեղադրանք է հնչում ընդդեմ Հայաստանի: Սրանք են այն աննախադեպ ձեռբերումները, որ գրանցեց վարչապետ Փաշինյանը: Ակնհայտ է, որ Հայաստանի դիրքավորումը բանակցային գործընթացում թուլացել է: Եւ դրա մասին է վկայում Նյու Յորքում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե կարգավորումը պետք է բավարարի Ադրբեջանի ժողովրդին: Սրանով պաշտոնական Երեւանը հերքեց ստեփանակերտյան հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է եւ վերջ: Բայց եթե Փաշինյանը նահանջեց, ապա նրա «կիրթ եւ նորմալ գործընկերը»` օգտվելով մեր բացթողումներից, Պուտինի ներկայությամբ հակադարձեց՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»՝ հիմար իրավիճակում թողնելով ՀՀ վարչապետին: Հ.Գ . Ժամանակն է, ի վերջո, գիտակցել, որ սեփական փիարը պետք է ստորադասել պետական շահին, եւ ձախողումների համար մեղադրել ոչ թե բոլորին, այլ նաախեւառաջ ինքդ քեզ: Հ.Հ. Գ. Այս հրապարակումը կարող է օգտակար լինել նրանց, ովքեր ի վիճակի են վերլուծել, մյուսները ազատ են՝ դուխով ծափ տալու եւ վեր-վերի բռնելու:
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16