Վանաձորում կատարված սպանությունը բացահայտվել է: Այս մասին հայըշտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Հոկտեմբերի 4-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Տարոնի բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Միչուրինի փողոցի 20 հասցե շտապ ոստիկան մոտենա: Անմիջապես նշված վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները՝նշված հասցեի նկուղային հարկում, հրազենային տարբեր վնասվածքներով հայտնաբերել են 30-ամյա Անդրանիկ Օհանյանի և Գոռ Գրիգորյանի դիերը։ Նույն վայրից հրազենային տարբեր վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 29, 26, 28, 21 և 25-ամյա անձինք, իսկ 25-ամյա Դավիթ Օհանյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայրում հայտնաբերվել է ջնջված գործարանային համարով «Մակարով» տեսակի ատրճանակ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին կետերի հատկանիշներով։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության, Տարոնի բաժնի և Լոռու մարզի քննչական վարչության ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի որոշ հանգամանքներ։ Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 23։40-ին, Միչուրինի 20 հասցեի նկուղային հարկում, միջանձնային հարաբերություններից առաջացած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդն իր մոտ պահվող «Մակարով» ատրճանակից, սպանություն կատարելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել վիճաբանությանը ներկա անձանց ուղղությամբ։ Արդյունքում՝ 3 անձ մահացել է, 5-ը ստացել են հրազենային տարբեր վնասվածքներ։ Տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նա տվել է խոստովանական ցուցմունք։ Պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։ Նախաքննությունը շարունակվում է։
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44