Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ ամեն տեղ պատմել է իր հետ ծանոթության մասին, գրում է apsny.ge կայքը: Սաակաշվիլին այս մասին պատմել է Օդեսայում երիտասարդ շուկայագետների հետ հանդիպման ժամանակ: «Թրամփը եկավ Բաթում և ասաց, որ այն շուտով կդառնա աշխարհի լավագույն քաղաքը: Նա այդ ամենն ինձ չի ասել, այլ ասել է ամերիկյան հեռուստատեսությամբ: Իսկ ինչո՞ւ նա եկավ: Ինչո՞ւ գովեց մեզ: Ժամանեց և ինձ էլ հրավիրեց հյուր իր տուն: Քայլում էր ինձ հետ Նյու Յորքի փողոցներով, գնում էր ինձ հետ թատրոն և ռեստորաններ, որովհետև բոլորն էլ սիրում են ասոցացվել հաջողության հետ»,- ասել է Սաակաշվիլին: Նրա խոսքով՝ այդ ժամանակ Թրամփը նախագահի թեկնածու էր և ցանկանում էր, որ իր անունն ասոցացվի հաջողության հետ: «Նա ամեն տեղ ասում էր. «Ես ճանաչում եմ Սաակաշվիլուն, ինչ լավն է Սաակաշվիլին: Ես եկել եմ Բաթումից, որն աշխարհի ամենալավ քաղաքն է: Նրանց մոտ ամենալավ կրթական և հարկային համակարգն է»,-պատմել է Սաակաշվիլին Օդեսայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55