Ապրիլի 22-24-ին Ավստրիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Ապրիլի 22-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը՝ ՀԲԸՄ Ավստրիայի մասնաճյուղի հետ համատեղ կազմակերպեց անվանի կանադահայ հրապարակախոս, երաժիշտ Ռաֆֆի Պետրոսյանի հեղինակային երեկոն` «Վերածնունդ ծրագիր՝ ծպտյալ հայեր» խորագրով: Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն իր խոսքում ընդգծեց ծրագրի նշանակությունը՝ Թուրքիայում բնակվող բազմահազար հայության ինքնությունը վերականգնելու, ազգային ու կրոնական արժեքները նրանց վերադարձնելու տեսանկյունից: Երեկոյի ընթացքում Ռաֆֆի Պետրոսյանը ներկայացրեց 2014թ.-ից ի վեր իր կողմից իրականացված ծրագրերը` կապված ներկայումս Թուրքիայի արևելյան և կենտրոնական հատվածներում բնակվող իսլամացած, թուրքացած հայերի, Դիարբեքիրում վերջերս վերաբացված հայկական եկեղեցու, 2014-2015թթ. ընթացքում ծպտյալ հայերից կազմված խմբերի՝ դեպի Հայաստան ճամփորդություն կազմակերպման հետ: Ապրիլի 24-ին Ավստրիայի Տիրոլ նահանգի մայրաքաղաք Իննսբրուքի կենտրոնական Մարիահիլֆ պուրակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը, որը կատարեցին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը և Իննսբրուքի փոխքաղաքապետ տիկին Սոնյա Պիտշայդերին: Հուշարձանը տեղադրվել էր քաղաքային իշխանությունների կողմից՝ իննսբրուքահայ համայնքի և Հայ առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայում և սկանդինավյան երկրներում հայրապետական պատվիրակության աջակցությամբ: Հուշարձանի բացմանը նախորդեց քաղաքի ամենամեծ՝ Յաքոբսդոմ կաթոլիկ տաճարում Հայ առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան Վրդ. Պետրոսյանի կողմից մատուցված սուրբ պատարագը, որին երկրի տարբեր քաղաքներից ժամանած ավստրիահայ համայնքների 500-ից ավելի ներկայացուցիչների հետ մեկտեղ ներկա գտնվեցին Իննսբրուքի քաղաքապետ տիկին Քրիստինե Օփփից-Փլյորերը, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու պատվիրակ եպիսկոպոս Ֆլորիան Հուբերը, նահանգային և քաղաքային խորհրդարանների ներկայացուցիչներ: Երախտիքի խոսքեր ուղղելով Ավստրիայի դաշնային իշխանություններին, Տիրոլի նահանգային և Իննսբրուքի քաղաքային իշխանություններին դրսևորած սկզբունքային և հետևողական քայլերի համար, Դեսպան Կիրակոսյանը նաև բարձր գնահատեց ավստրիացիների դերը ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, այդպես էլ մարդկության դեմ դեռևս կատարվող հանցագործությունները կանխարգելելու գործում: Այս կապակցությամբ, նա մասնավորապես ասաց. «Երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն ընդունեց 100 տարի առաջ իր դաշնակից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածի առնչությամբ պատասխանատվության իր բաժինը և կոչ արեց միջազգային հանրությանը ճանաչել այն»: Արման Կիրակոսյանը կոչ արեց հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և դադարեցնել ապագա չունեցող ժխտողականության քաղաքականությունը. «Մեր ժողովուրդը երբեք մոռացության չի մատնելու իր պատմության ամենասև էջը: Վստահ եմ, որ քաղաքակիրթ աշխարհը այսօրվա պես կանգնած է լինելու հայ ժողովրդի կողքին: 101-րդ տարելիցը ոչ թե ժողովուրդները իրար դեմ հանելու, իրար նկատմամբ ատելություն սերմանելու առիթ պետք է ծառայի, այլ հակառակը՝ խորհրդանշի միմիանց հաշտվելու և հանդուրժելու նոր հանգրվան: Այս միջոցառումը զուրկ է քաղաքական բնույթից և ուղղված չէ թուրք ժողովրդի դեմ: Մենք այսօր հարգում ենք զոհվածների հիշատակը: Քանզի միայն միմիանց նկատմամբ հարգանքն ու բարիացակամությունը կարող են պարարտ հող նախապատրաստել քաղաքակիրթ երկխոսության և հարատև խաղաղության համար», ասել է ՀՀ դեսպանը:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55