Ռուսաստանի Օդա-տիեզերական ուժերի ռմբակոծիչները կարող են հատել Իրաքի օդային տարածքը, եթե կատարվեն որոշակի պայմաններ։ Այս մասին հայտնել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Մենք բացել ենք մեր օդային տարածքը ռուսների համար որոշակի պայմաններով»,- հայտարարել է նա։
Ալ-Աբադին նշել է, որ իրաքյան կողմը դեռևս Ռուսաստանից չի ստացել պաշտոնական հայց երկրի տարածքի վրայով տարատեսակ հրթիռների փոխադրման վերաբերյալ։
«Մենք բացել ենք որոշակի միջանցք ռուսական ռմբակոծիչների համար, սակայն մենք թույլ չենք տվել նրանց թռչել իրաքյան քաղաքների վրայով։ Այդ միջանցքը, որը մենք բացել ենք, անցնում է սահմանագծի կողքով՝ որոշակի հատվածում»,- հայտնել է նա։
«Մենք նման թույլտվություն ենք տվել Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար։ Մենք չենք ցանկանում խառնվել Սիրիայի գործերին, սակայն ԴԱԻՇ-ը սպանում է իրաքցիներին, զավթել է իրաքյան քաղաքները՝ Սիրիայից Իրաք գալով։ ԴԱԻՇ-ը մեր թշնամին է։ Այն գոյություն ունի և՛ Սիրիայում, և՛ Իրաքում»,- հայտարարել է ալ-Աբադին։
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55