Սիրիայի Մանբիջ քաղաքի շրջանում սիրիական ընդդիմության ուժերի կողմից շրջափակման մեջ հայտնված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները համաձայնել են վայր դնել զենքն այն բանի դիմաց, որ իրենց թույլ կտան լքել քաղաքը, գրում է USA Today թերթը՝ վկայակոչելով պաշտպանության ուժերում աղբյուրին:
Թերթի աղբյուրի խոսքով՝ իսլամիստները հանձնվել են այն բանից հետո, երբ նրանց շրջապատել են ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF): Նշվում է, որ գրոհայիններն օգտագործել են խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան, այդ պատճառով որոշվել է նրանց թույլ տալ հեռանալ:
Ինչպես հայտնել է պաշտոնյան, գրոհայինների հետ պայմանավորվածությունը ենթադրաբար թույլ է տվել պահպանել հարյուրավոր խաղաղ բնակիչների կյանքեր:
100-200 գրոհայիններից բաղկացած խումբը հեռացել է Մանբիջից ուրբաթ օրը՝ կոալիցիայի անօդաչու սարքերի հսկողության ներքո, որոնք հետևել են, որ իսլամիստները չփորձեն վերադառնալ քաղաք:
Թերթը նշում է, որ դա նման առաջին համաձայնությունն է, որ երբևէ կնքվել է գրոհայինների հետ:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55