ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր տարեդարձը կնշի ընտանիքի և հարազատների շրջապատում, իսկ մինչ այդ նա այցելել է սիբիրյան տայգա, որտեղ վայելել է աշնանային բնությունը, գրում է ria.ru-ն՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը հղումով:
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրանում է ՌԴ նախագահի 67-ամյակը: Ծննդյան նախօրեին Պուտինն այցելել է սիբիրյան տայգա:
Պեսկովի հաղորդմամբ՝ «Պուտինը Սիբիրում վայելել է աշնանային տայգայի բնությունը»:
Աղբյուրը հաղորդում է, որ պետության ղեկավարը տարիներ շարունակ իր տարեդարձը նշել է աշխատավայրում՝ հանդիպումներ, խորհրդակցություններ, միջազգային գագաթնաժողովներ և արտերկիր պաշտոնական այցեր կատարելով: Աշխատանքային թոհուբոհի մեջ երբեմն Պուտինը հանգստյան օր է վերցնում՝ իր ժամանակը հարազատների և ընկերների հետ անցկացնելու համար:
Աղբյուրը հաղորդում է, որ նախորդ տարիներին ՌԴ նախագահն իր տարեդարձն անցկացրել է արտասահմանյան գործընկերների ընկերակցությամբ: Մասնավորապես՝ Պուտինի տարեդարձի կապակցությամբ 2017 թվականին Ռուսաստան էր ժամանել Իտալիայի նախկին առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին։ Որպես նվեր Բեռլուսկոնին Պուտինին նվիրել էր ասեղնագործ ծածկոց, որի վրա պատկերված է եղել նրանց ձեռքսեղմումը Ռուսաստանի և Իտալիայի հայտնի տեսարժան վայրերի՝ Վասիլի Երանելու տաճարի և Կոլիզեումի ֆոնին:
Պուտինը նաև իր ծննդյան օրերից մեկը դիմավորել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի ընկերակցությամբ:
«Չեմ թաքցնի, օղի խմեցինք, երշիկ կերանք»,- պատմել էր Պուտինը:
Պետության ղեկավարը ծննդյան ևս մեկ օր անցկացրել է Բալի կղզում՝ ԱԽՏՀ-ի գագաթնաժողովին: Ինդոնեզիայի արդեն նախկին նախագահ Սուսիլո Բամբանգը ռուս առաջնորդի համար կիթառի նվագակցությամբ նույնիսկ Happy Birthday To You երգն է կատարել, իսկ աշխատանքային նիստի մյուս մասնակիցները ձայնակցել են նրան:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44