ՕՊԵԿ-ը հույս ունի, որ Ռուսաստանը եւ անձամբ Նախագահ Վլադիմիր Պուտինը կկարողանան օգնել Իրանի եւ Սաուդյան Արաբիայի տարաձայնությունների կարգավորմանը հանուն նավթի շուկայի կայունացման: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՕՊԵԿ գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոն՝ ռուսական էներգետիկ շաբաթի ընթացքում: «Նախագահ Պուտինն, անկասկած, ավելինով է օժտված, քան պարզապես քաղաքական հեղինակությունը՝ ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ գլոբալ մասշտաբով: Մենք մեծ հույս ունենք, որ նա կկիրառի իր լավ որակները եւ կօգնի հաշտեցնել, հարթել տարբերությունները, որ գոյություն ունեն մեր որոշ անդամ երկրների միջեւ: Սա անհրաժեշտ է ոչ միայն աշխարհի կայունության շահերի շրջանակում, այլեւ այն նպատակով, որ ՕՊԵԿ-ը կարողանա հետագայում եւս հաջողությամբ որոշումներ ընդունել շուկայի շահերի շրջանակում»,- նշել է նա: Կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտնել է Ռուսական էներգետիկ շաբաթի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին եւ հայտարարել, որ դրանից հետո ինքը ոգեշնչվել է: «Վլադիմի Պուտինի հետ անչափ արգասաբեր զրույց ունեցանք: Նրա հետ հանդիպելը միշտ մեծ պատիվ է ու վայելք: մենք՝ ՕՊԵԿ-ը եւ ՕՊԵԿ+-ը ՌԴ նախագահին շատ ենք հարգում ու գնահատում: Նա միշտ կողմ է մեր համագործակցությանը Ռուսաստանի գլխավորությամբ ՕՊԵԿ-ի մեջ չմտնող արտադրող երկրների հետ: Եվ նա առաջնորդություն է ապահովում, որի կարիքը մենք լրջորեն ունենք, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունում: Մի խոսքով՝ հանդիպումն անչափ արդյունավետ էր, եւ ես դրանից հետո ոգեշնչվել եմ»,- նշել է Բարկինդոն: Սեպտեմբերի 14-ին սաուդյան ազգային նավթային ընկերություն Saudi Aramco-ի 2 ամենախոշոր ձեռնարկությունները հարձակման էին ենթարկվել դրոնների կողմից: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էին եմենյան «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հուսիները, որոնք հայտարարել էին դիվերսիայի ժամանակ պայթուցիկով լցոնված 10 անօդաչու թռչող սարք օգտագործելու մասին: ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան հարձակումների պատասխանատու էին համարել Իրանին: Ըստ նրանց՝ հարձակումները կազմակերպվել են անօդաչուների եւ հրթիռների կիրառմամբ, ինչպիսիք հուսիների սպառազինության մեջ չկան: Թեհրանն այս մեղադրանքները հիմնազուրկ էր անվանել:
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44