«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը եւս մեկ անգամ աշխարհի ուշադրությունը կենտրոնացնում է Հայաստանի վրա որպես ՏՏ ոլորտում լուրջ հայտ ներկայացնող երկիր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Բացի դրանից, համոզված եմ, որ կլինեն նաեւ գործնական քայլեր եւ համագործակցության նոր ճանապարհներ կգտնվեն»,-ասաց նա: Անդրադառնալով Հայաստանից ուղեղների արտահոսքի խնդրին, ն ասաց. «Ուղեղների արտահոսքը շատ նորմալ երեւույթ է, ընդ որում, տարբեր ուղղություններով: Նույն հաջողությամբ նաեւ դրսից են Հայաստան գալիս: Խնդիրն այն է, որ Հայաստանում ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ ՏՏ ոլորտի աշխատողները կստանան այնպիսի բարձր աշխատավարձ, որքան արտերկրում: Այդ դեպքում ավտոմատ այդ ուղեղների արտահոսքը կվերանա: Իսկ դրա համար պետք է ընդամենը Հայաստանում հարկային եւ այլ միջավայրն վելի գրավիչ դարձնել, քան այն երկրներում, որտեղ դրանք կան: Նաեւ առկա կարգավորումները ավելի շահեկան լինեն, քան մրցակից երկրներում: Այդ դեպքում ՏՏ ոլորտի արդյունքը կստեղծվի Հայաստանում, ոչ թե մեր երկրում ստեղծվածը ուղղակի կգնա դուրս, իսկ ինչ-որ փուլում այդ աշխատողներն էլ դուրս կգնան: Այդ հոսքին խոչընդոտելու պրոցեսը սկսվել է բնականոն ճանապարհով: Համոզված եմ, որ կարճ ժամանակ հետո դրան ականատես կլինենք»,-ասաց պատգամավորը: Նա նկատեց, որ որքան էլ փորձենք ուղեղների արտահոսքը փակել, միեւնույն է, Հայաստանում այսօր ունենք կադրերի խնդիր. «Պետք է առաջին հերթին ամենամեծ ուշադրությունը դարձնել կրթության ոլորտին»:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44