Աղբը Երեւանի փողոցներից ու բակերից հեռացնելու համար համայնքը առնվազն 55 մասնագիտացված մեքենայի կարիք ունի: Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Կեսգիշերն անց, երբ հանդարտվում է մեքենաների ու հետիոտնի անցուդարձը, իրենց աշխատանքն են սկսում քաղաքի մաքրուհիները: Մինչեւ լուսաբաց ձգվող աշխատանքն ունի իր բարդությունները: Պողոտաներ, փողոցներ ու բակեր. անելիքը շատ է, երբեմն նաեւ՝ ոչ անվտանգ: Թեեւ քաղաքի մաքրությամբ զբաղվող աշխատակիցները կրում են լուսաանդրադարձիչ հատուկ համազգեստ, երբեմն լինում են վրաերթի դեպքեր: Այս հարցում անչափ կարեւոր է վարորդների զգոնությունը: 2019թ. օգոստոսի վերջից Երեւանում աղբահանության եւ սանիտարական, ինչպես նաեւ ձնամաքրման աշխատանքների ողջ պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: Նախորդ ամիսներից սկսած՝ քաղաքի մաքրության գործընթացը տապալած մասնավոր օպերատորի ձախողումների հետեւանքով քաղաքի արտաքին տեսքը, մեղմ ասած, անմխիթար դարձավ: Ստեղծված իրավիճակն ու «Սանիթեքի» վարքագիծը պատճառ դարձան, որ քայլեր ձեռնարկվեն նաեւ այդ ընկերության հետ կնքված պայմանագրերի կատարումն ու ընդհանրապես, դրանց կնքման օրինականությունը ստուգելու ուղղությամբ: Արդյունքը երկար սպասել չտվեց: «Հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները եւ ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով՝ սույնով ամբողջությամբ միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Նորաստեղծ հիմնարկի աշխատակազմից հսկայական ջանք ու կենտրոնացում պահանջվեց՝ նվազ ռեսուրսներով, արտակարգ պայմաններում քաղաքը աղբից մաքրելու գործը հունի մեջ գցելու համար: «Մեծ քանակությամբ աղբի գեներացված կույտեր կային, որոնք շատ դժվարությամբ մեր բանվորների ուժերով հանեցինք: Բավականին սեղմ ժամկետում կարողացանք այս ճգնաժամից դուրս գալ»,- նշել է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը: Համայնքային հիմնարկում այս պահին տեխնիկայի եւ աշխատակիցների համալրումը շարունակվում է: Աղբը մեր փողոցներից ու բակերից հեռացնելու համար համայնքը առնվազն 55 մասնագիտացված մեքենայի կարիք ունի: Ձնամաքրման աշխատանքների կազմակերպման համար էլ կպահանջվի շուրջ 30, իսկ սանմաքրման համար՝ 17 միավոր տեխնիկա: Նկարահանումների ընթացքում հանդիպեցինք նաեւ այսպիսի տեսարանի. մի կողմից աշխատակիցները մաքրում են քաղաքը, մյուս կողմից՝ քաղաքացին ավտոմեքենայից դուրս է նետում աղբը: «Մինչեւ այս վիճակը չհաղթահարենք, տուգանքներ չկիրառենք, մեր քաղաքի մաքրությունը լիարժեք չենք տեսնի»,- ասել է Արմեն Գրիգորյանը: Երեւանը մաքուր պահելու եւ բարելավված քաղաքային միջավայր ձեւավորելու հարցում անչափ կարեւոր է յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքը մայրաքաղաքի հանդեպ: Ամեն անգամ մեքենայի լուսամուտից աղբը նետելիս հիշեք, որ հարյուրավոր աշխատակիցներ անում են ամեն ինչ, որ արդեն առավոտյան Երեւանը մաքուր դիմավորի ձեզ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01