Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 7-ին Ժնևում` Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) կենտրոնակայանում, հանդիպել է ֆորումի հիմնադիր, պրոֆեսոր Կլաուս Շվաբի հետ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Համաշխարհային տնտեսական ֆորումն առավել հայտնի է որպես Դավոսի ամենամյա ֆորում, որն ամեն տարի համախմբում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդներին, գործարար հանրության, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներին ու հեղինակավոր փորձագետներին` քննարկելու և լուծումներ առաջարկելու ժամանակակից աշխարհի գլոբալ խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ:
Ողջունելով Հայաստանի նախագահի այցը ֆորումի կենտրոնակայան՝ Կլաուս Շվաբը մասնավորապես նշել է․ «Մշտապես հիացել եմ Ձեր ինտելեկտով և տեսլականով: Կարծում եմ՝ Դուք այն բացառիկ քաղաքական գործիչներից եք, որն ապագայի նկատմամբ տեսլական ունի, ինչը Դուք նաև ի ցույց եք դրել Ձեր երկար տարիների գործունեության մեջ ու հրապարակումներում»։
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հաճույքով է հիշում Համաշխարհային տնտեսական ֆորումում իր գործունեությունը, որը նաև լավ փորձառություն էր իր համար։ Նա նշել է, որ հենց պրոֆեսոր Կլաուս Շվաբի տեսլականի շնորհիվ է Համաշխարհային տնտեսական ֆորումն իրականություն դարձել։ «Կարծում եմ՝ աշխարհն առանց Համաշխարհային տնտեսական ֆորումի այլ կլիներ: Ֆորումն առաջ գնալու շատ ուղիներ է ձևավորել: Նոր աշխարհում ամեն բան շատ արագ է տեղի ունենում: Երբեմն ես ա՛յդ աշխարհում եմ՝ նոր, քվանտային աշխարհում: Այս աշխարհում մենք Ձեզ պես քվանտային մտածողների կարիքն ունենք»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ որպես Հայաստանի նախագահ` ակնկալում է առաջիկա տարիներին ևս աշխատել Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության, մասնավորապես համատեղ ծրագրերի իրականացման հնարավոր այն ուղղությունների շուրջ, որտեղ Համաշխարհային տնտեսական ֆորումը կարող է իր ներդրումն ունենալ։ Որպես գործակցության մեծ ներուժ ունեցող ոլորտներ նախագահ Սարգսյանը մասնավորապես առանձնացրել է բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը
Նշվել է, որ ֆորումն իր ծրագրերի շրջանակում հետաքրքիր գործընկեր կարող է լինել նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագրի համար, որն ունենալու է մի քանի բաղադրիչ: Նախատեսվում է, որ այս նախաձեռնությունը ներառելու է գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային խոշոր կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ, ստեղծվելու է նաև «Վաղվա թանգարան»՝ ապագայի թանգարան։
Գաղափարը համարվել է հետաքրքիր և նշվել, որ այդ ուղղությամբ համագործակցության մեծ հնարավորություն կա։
Կլաուս Շվաբն ասել է, որ հետաքրքրված են նաև գլոբալ աշխարհի զարգացման վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանի տեսլականով և ուրախ կլինեն լսել նրա տեսակետները քվանտային քաղաքականության, ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների վերաբերյալ։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01