Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողությունները բացասաբար կազդեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միջզգային կոալիցիայի ջանքերի վրա: Այդ կարծիքը հայտնել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Թուրքիայի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 7-ին Սիրիայի հյուսիս-արեւելքի Էլ Մալիքիա քաղաքի մերձակայքում գրոհել քրդական կազմավորումների շտաբի վրա, որոնք մտնում են «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» կոալիցիայի մեջ:Այնուհետեւ թուրքական բանակի հրետանին քրդերի դիրքերի վրա կրակ Է բացել Սիրիայի Ռաքքայի նահանգի հյուսիսում:
«Ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում կխորացնեն քաղաքացիական բնակչության տառապանքները, կվիժեցնեն գլոբալ կոալիցիայի ընթացիկ աշխատանքը «Դաիշ»-ի դեմ պայքարում եւ Էլ ավելի կբարդացնեն երկրում ՄԱԿ-ի ղեկավարությամբ խաղաղության հասնելու քաղաքական գործընթացի հեռանկարները»,- գրել Է Մոգերինին Twitter-ի իր Էջում: Հոկտեմբերի 7-ին Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը Բրյուսելում կայացած բրիֆինգում հայտարարել Է, որ Թուրքիայի նոր ռազմական գործողությունը, որն ԱՄՆ-ի հետ փոխգործակցությամբ քրդերի դեմ պլանավորվել Է Սիրիայի հյուսիս-արեւելքում, վիժեցնում Է խաղաղ գործընթացն այդ երկրում: «ԵՄ-ն լիովին պաշտպանում Է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասել Է նա: Մեկնաբանելով Սիրիայի տարածք մինչեւ 2 մլն սիրիացի փախստականների վերադարձնելու Անկարայի պլանները՝ Կոսյանչիչը հայտարարել Է. «ԵՄ-ն գտնում Է, որ փախստականների վերադարձը հնարավոր Է միայն այն ժամանակ, երբ նախադրյալներ կստեղծվեն մարդկային պայմաններում նրանց անվտանգ վերադարձի համար: Մենք գտնում են, որ Սիրիայում այդ պայմանները դեռեւս ստեղծված չեն»։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55