«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանն այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց ակցիա իրականացրեց, որն անվանել էր «Երևանի քաղաքային իշխանության անհեռատես քաղաքականության հետևանքներից հետևանքները»:
«Ողջ ամռան ընթացքում մենք ապրեցինք աղբի ու գարշահոտության մեջ: Խնդիրն այն էր, որ պատկան մարմինը, ըստ Տեղական ինքնակառավարման մարմնի մասին օրենքի՝ Երևանի քաղաքապետը և ավագանին, պատշաճ չէին կարողանում կատարել իրենց վերահսկողական լիազորությունները և վերահսկել այն ընկերությանը, որն իրականացնում էր աղբահանությունն ու սանմաքրումը մեր քաղաքում»,- նշեց Աղեկյանը:
Ըստ նրա՝ այս ամենի արդյունքում, երբ բարձրաձայնում էին խնդիրը և պահանջում լուծարել պայմանագիրը հնարավորինս անցնում բոլորի համար, հասկանում էին, որ փորձի և կամքի բացակայության պարագայում քաղաքապետը չի կարող լուծարել այն: Նա հավելեց, որ արդյունքում քաղաքապետն անհեռատեսորեն միանձնյա կերպով լուծարեց պայմանագիրը:
Աղեկյանի խոսքով՝ քաղաքապետի այդ քայլը մի շարք հետևանքներ առաջացրեց: Առաջին՝ «Սանիթեք» ընկերության թվով 930 աշխատակից հայտնվել է փակուղու առաջ և չի ստանում իր աշխատավարձը, սակայն «Այլընտրանքային քաղաքապետարան»-ի թիմի և ՀՀ կառավարության կողմից կազմված օպերատիվ օգնությամբ խնդիրը կարգավորվեց:
«Այժմ մենք կանգնած ենք այլ խնդրի առաջ: ՀՀ հարկատուներ հանդիսացող թվով 27 փոքր, միջին և խոշոր հարկատու մատակարարներ մատակարել են «Սանիթեկ» ընկերությանը ցախավելներ, տոպրակներ, ավտոպահեստամասեր և այլ ապրանքներ: Նկատի ունենալով, որ «Սանիթեկ» ընկերությունը աշխատելու է միջինը 2024 թվականը, նրանք էլ իրենց հերթին պայմանագրային պարտավորվածություն են ձեռք բերել այլ ընկերությունների հետ, և այժմ պայմանագիրը միանձնյա լուծարելու պատճառով փակուղու առաջ են կանգնել»,- նշեց նա:
Աղեկյանը նշեց, որ քաղաքապետը պարտավոր է հնարավորինս շուտ կազմել հանձնաժողով, որտեղ ներկայացված կլինեն համապատասխան մարմիններ, ովքեր կկարողանան խնդիրը լուծել:
«Այս պահին մատակարարները դիմել են «Երևանի Այլընտրանքային քաղաքապետարան»-ին, և մենք մեր հերթին գրավոր դիմում ենք ներկայացրել Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությանը, որպեսզի այսօր Երևանի ավագանու նիստից հետո հարց ու պատասխանի ժամանակ բարձրացնեն խնդիրը, և պարոն քաղաքապետը պատասխանի, թե որքան ժամանակ է նրան պետք, որպեսզի նա վճարի իր պարտավորությունները մատակարարներին» ,- նշեց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01