Յակուտիայում թոշակառուն հեռախոսային խաբեբաների դրդմամբ նրանց հաշվին է փոխանցել իր խնայողությունները` 1 միլիոն ռուսական ռուբլի, գրում է РИА Новости-ն: ՌԴ ՆԳՆ Յակուտիայի կառույց է դիմել 70-ամյա մի տղամարդ` հայտարարելով, որ խարդախության զոհ է դարձել: Տուժողն իրավապահ մարմիններին հայտնել է, որ իրեն է զանգահարել ոմն տղամարդ, ով ներկայացել է որպես բանկի անվտանգության ծառայության աշխատակից`հաղորդելով, որ թոշակառուի հաշվին «շարժ» է նկատվել և հաշվից արդեն 180 հազար ռուբլի գումար է հանվել: Քանի որ զանգի ժամանակ տանը եղել են միայն թոշակառուն և նրա կինը, որոնք խուճապի մատնվելով` որևէ այլ անձի հետ չեն խորհրդակցել, հանցագործին հաջողվել է խաբել տարեցներին: Չարագործը ծեր ամուսիններին խորհուրդ է տվել երկու այլ հաշվի փոխանցել 500 հազարական ռուսական ռուբլի: Թոշակառուն ասել է, որ նշված փոխանցումը կատարելու համար նրան անհրաժեշտ է լինելու այցելել բանկ, քանի որ չգիտի` ինչպես են առցանց գործարքներն իրականացվում: Հանցագործը թոշակառուի համար նույնիսկ տաքսի է պատվիրել` հավաստիացնելով, որ բանկը կհոգա տաքսի ծառայության ծախսը: Թոշակառուն այսպես բանկ է հասել, որտեղ էլ հանցագործների կողմից նշված հաշիվներին գումար է փոխանցել: Հանցագործը տեսնելով, որ թոշակառուն «խայծը կուլ է տվել»` հորդորել է հաղորդել իրեն այլ կոմերցիոն բանկի հետ կնքած պայմանագրի համարը: Պարզվում է` հանցագործներն ինչ-որ կերպ իմացել են, որ թոշակառուն տվյալ բանկում 1990-ական թվականներից պահում է իր մնացյալ խնայողությունները: Հաշվի առկայության մասին նախկինում իմացել է միայն տուժողի կինը: Այս ամենը լսելով` տղամարդու մոտ սկսել են կասկածներ առաջանալ, և նա սկսել է հարցեր տալ: Այստեղ հանցագործը սկսել է սպառնալ, որ եթե նա չասի պայմանագրի համարը, 1 միլիոնը նրան ետ չի վերադարձնի: Այսպիսով՝ թոշակառուն հասկացել է, որ նրան խաբել են և դիմել է ոստիկանություն: Այս պահին ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55