Ցավով տեղեկացանք, որ այսօր մահացել է Գիտությունների Ազգային իսնտիտուտի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը։ Կենտրոնից Panorama.am-ին հայտնեցին, որ մահվան պատճառը հիվանդությունն է։
Երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը ծնվել է 1953 թվականին։ 1975 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։
1975-1989 թթ. աշխատել է Երկրաբանական ճյուղի կազմակերպություններում՝ անցնելով ճանապարհ ինժեներից մինչև երկրաբանական պարտիայի պետ։ Առանց արտադրությունից կտրվելու 1987 թ. Մոսկվայի Հազվագյուտ տարրերի միներալոգիայի, երկրաքիմիայի և բյուրեղաքիմիայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզը, իսկ 2000 թ.` դոկտորական թեզը։|
1989 թ. անցել է աշխատանքի ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ որպես առաջատար գիտաշխատող, ապա Տեխնաերկրաքիմիայի լաբորատորիայի վարիչ։
1993 թ. ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրենն է։ Ադմինիստրատիվ գործունեության հետ մեկտեղ ղեկավարում է մի շարք պետբյուջետային թեմաների և ծրագրերի կատարումը, շնորհիվ ինչի Կենտրոնում ձևավորվել է շրջակա միջավայրի միջառարկայական հետազոտությունների ազգային գիտական դպրոց։
Ա. Սաղաթելյանը ղեկավար և համաղեկավար է եղե UNESCO-ի, OSCE-ի, NATO-ի, USAID-ի և այլ միջազգային նախագծերի։ Զուգահեռ հիմնական աշխատանքին Ա. Սաղաթելյանը հանդիսացել է ՀՀ ԳԽ «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության հիմնահարցերով» մշտական հանձնաժողովի փորձագետ (1991-1994), ՄԱԿ-ի ազգային փորձագետ (1996), ՀՀ ԿԳՆ «Երկրի մասին գիտություններ» փորձագիտական հանձնաժողովի գիտական քարտուղար (1997-2008) Եվրամիության INTAS, ապա FP-7 ծրագրերի «Երկրի մասին գիտություններ» միջազգային նախագծերի գնահատման փորձագետ (1998-2010), «Կովկասի տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնի» (ք. Թբիլիսի) տնօրենների խորհրդի անդամ (2001-2002, 2005-2006)։ Ներկայումս Գիտության պետական կոմիտեի փորձագիտական հանձնաժողովի «երկրի մասին գիտություններ» սեկցիայի նախագահն է և ՀՀ Վարչապետին առընթեր «Կայուն զարգացման» խորհրդի անդամ է։ 2000 թ.-ից Ա.Սաղաթելյանը UNESCO-ի Հայաստանյան հանձնաժողովի «Մարդ և կենսոլորտ» (MAB) Ազգային կոմիտեի նախագահն է։
Ա. Սաղաթելյանը դասավանդել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար համալսարանի Երևանյան մասնաճյուղում, Երևանի պետական համալսարանում, 2011 թ.-ից ԳԱԱ Միջազգային գիտական կենտրոնի «Շրջակա միջավայրի պահպանություն և բնօգտագործում» ամբիոնի վարիչն է։
Նա Էկոլոգիայի ու Կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի և ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է, անդամակցում է Գիտությունների ակադեմիայի «Աշխարհագրության հիմնարար խնդիրներ» միացյալ գիտական խորհրդին, «Երկրի մասին գիտությունների» Եվրոպական միությանը, Միջազգային Երկրաբանական միության «Բժշկական երկրաբանություն» ասոցիացիային, Ամերիկյան քիմիական ընկերությանը և մի շարք այլ արեստավարժական կազմակերպությունների։
Ա. Սաղաթելյանը ելույթներով մասնակցել է 50-ից ավելի միջազգային գիտաժողովներին, նա ավելի քան 170 գիտական հրատարակումների հեղինակ և համահեղինակ է, այդ թվում՝ 2 մենագրության և 3 ուսումնական ձեռնարկների, Գլխավոր խմբագիրն է գիտական աշխատությունների և ժողովների նյութերի 9 ժողովածուների, ինչպես նաև հայերեն լեզվով «Էկոլոգիական բացատրական բառարանի» երկու հրապարակումների։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01