Դատարանը բավարարել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հայցը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Մարտիրոսյանը:
«Դատարանն այսօր հրապարակեց վճիռը․ մեր հայցն ամբողջությամբ բավարարվել է: Համաձայն վճռի՝ անվարեր է ճանաչվել Նազենի Ղարիբյանի՝ 2019թ. մարտի 28-ին պարոն Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին հրամանը, և պարոն Օրբելյանը վերականգնվել է իր՝ թատրոնի տնօրենի պաշտոնին»,- նշեց նա:
Մարտիրոսյանի խոսքով՝ դատարանի վճիռի հիման վրա պարտավորեցվել է վճարել Օրբելյանի հարկադիր պարապուրդի գումարը: Նաև պարտավորեցվել է վճարել Օրբելյանի դատական ծախսերը: Վճիռն օրինական ուժ է ստանալու 30 օր հետո:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով աշխատանքից ազատվել էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: Ազատման հրամանն Օրբելյանը ստացել էր 2019 թվականի մարտի 28-ին:
Հիշեցնենք նաև, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի:
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44