ՀՀ Արմավիրի մարզում վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվել է ընդհանուր առմամբ 36 կմ երկարությամբ ճանապարհի վերանորոգում և հիմնանորոգվել է կոյուղաջրերի ցանցը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
«Մեկ տարում մարզում ունեցել ենք աննախադեպ ցուցանիշներ մի շարք ոլորտներում: Հավաքագրումներով ունեցել ենք աճ, նախատեսված ծրագրերի քանակները գերակատարել ենք՝ հաշվի առնելով, որ նախորդ տարիներին եղել է ամենաշատ 15 պետական աջակցության ծրագիր: Այս տարի արդեն իսկ հաստատել ենք 100 ծրագիր և դեռ շարունակում ենք նորերը հաստատել: Պետական աջակցությամբ Էջմիածնում վերանորոգել ենք մի շարք ճանապարհներ՝ ֆրեզավորված ասֆալտաշերտով: Հիմնանորոգվել է 2 հիմնական և մեծ փողոց և անց է կացվել կոյուղաջրերի ցանցը: Նմանատիպ ծրագրեր կան նաև Արմավիրի մարզի բոլոր համայնքներում»,- նշեց Մաթևոսյանը:
Մարզպետի խոսքով՝ վերջին 3 տարվա ընթացքում Արմավիրի մարզի ամբողջ ճանապարհաշինական աշխատանքների ծավալը եղել է 25 կմ, իսկ այս 1 տարվա ընթացքում վերանորոգվել է 36 կմ
Անդրադառնալով միջազգային կառույցների հետ աշխատանքին՝ Մաթևոսյանը նշեց, որ սերտ համագործակցում են Ճապոնիայի և Ֆրանսիայի դեսպանատների հետ, ինչպես նաև հուշագրեր են ստորագրվել Նիցայի շրջանի մի քանի քաղաքի հետ:
Նրա խոսքով՝ այժմ փորձում են համագործակցել նաև Չինաստանի դեսպանատան հետ:
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44