«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանում էր գտնվում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը: Մեր տեղեկություններով՝ այցն անսպասելի է եղել: Բելոզյորովը ժամանել է մեկ օրով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ռուսական ընկերության խնդիրների շուրջ զրույց ունենալու նպատակով:
«Նախատեսված է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո մենք կտարածենք մամուլի հաղորդագրություն»,- ասաց խոսնակը եւ տարածեց «հերթապահ» ձեւակերպումներով մի տեքստ:
Ըստ դրա՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին եւ դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
«Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ծավալման եւ ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը եւ Օլեգ Բելոզյորովը մտքեր են փոխանակել նաեւ Սեւ ծովով դեպի Ռուսաստանի Դաշնություն բեռների լաստանավային փոխադրումների ուղղությամբ համագործակցության հնարավորությունների շուրջ»,- ասված է նյութում:
Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ խոսք է գնացել սահմանային, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը եւ ռուսական երկաթգծի եկամուտներն ավելացնելու մասին, սակայն Բելոզյորովի բուն անհանգստությունը կապված է «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի վերաբերյալ հարուցված քրեական գործի ընթացքի հետ:
Նրա այցի նպատակը, կարելի է ասել, հարաբերությունները պարզելն է եղել: Ռուսական կողմին մասնավորապես դուր չի եկել այն, որ Գլխավոր դատախազությունը նոր հաղորդումներ է ստացել «Հարավկովկասյաեւ երկաթուղու» տնօրեն Սերգեյ Վալկոյի, երկաթուղու անվտանգության պետ, ԱԱԾ գեներալ Դարբինյանի եւ այլ նախկին ԱԱԾ-ականների դեմ:
Չի բացառվում, որ հենց այս հանդիպման ընթացքում է վերջնականապես որոշվել այն հարցը, թե արդյոք ռուսական ընկերությունը շարունակելու է գործունեությունը Հայաստանում: Այս իմաստով զրույցը Բելոզյորովի ու Փաշինյանի միջեւ ուլտիմատիվ շեշտադրումներով է եղել՝ կա՛մ թողնում եք, որ ռուսական ընկերությունը ներդրումներ անի ու աշխատի, կա՛մ ռուսները հրաժարվում են հավատարմագրային կառավարումից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44