2000 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր: ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհի բնակչության շուրջ 1,3 միլիարդն ունի տեսողության խանգարում, որից 36 միլիոնը կույր է: Տեսողության խանգարման ամենատարածված պատճառներից են աչքի լուսաբեկման խախտումները, կատարակտը, գլաուկոման և տարիքային մակուլյար դեգեներացիան: 40 տարեկանից բարձր յուրաքանչյուր վեցերորդի և 80 տարեկանից բարձր անձանց ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվում է կատարակտա: Դպրոցական տարիքի երեխաների մոտ կարճատեսության տոկոսը կազմում է շուրջ 20%, ուսանողների շրջանում` մինչև 40%: Շաքարային դիաբետով տառապող յուրաքանչյուր երրորդի մոտ հայտնաբերվում է դիաբետիկ ռետինոպաթիա: Այս հիվանդությունների 75 տոկոսը հաղթահարելի է, այսինքն դրանք հնարավոր է բուժել կամ կանխարգելել, իսկ ժամանակին բուժվելու դեպքում կուրության դեպքերի շուրջ 80%-ից հնարավոր է խուսափել: Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում կատարակտի տարածվածությունը 27% է, մակուլյար դեգեներացիան՝ 6.5%, գլաուկոման՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիան՝ 4.4%: Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն: Տեսողության համաշխարհային օրն առիթ է անդրադառնալու կուրության և տեսողության խանգարման խնդրին` ներկայացնելով տեսողության խնդիրներ ունեցող անձանց վիճակի բարելավմանն ուղղված պետական քաղաքականությունը: Այս տարի` կառավարության թիվ 318-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների շնորհիվ, հուլիսի 4-ից ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուների, մինչև 18 տարեկան երեխաների, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, ժամկետային պարտադիր զինծառայողների և ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների և մի շարք այլ սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված անձանց համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա և աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում) բժշկական ծառայություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով: Միաժամանակ, Տեսողության համաշխարհային օրվա շրջանակում առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանն այցելել է Հայկական ակնաբուժության նախագծի՝ Աչքի շարժական հիվանդանոցը, որը ներկայումս տեղակայված է Հրազդանի Բժշկական կենտրոնի հարակից տարածքում: Փոխնախարարը ծանոթացել է հիվանդանոցում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի (ՀԱՆ ԲՀ) կողմից իրականացվող՝ ակնահատակի անվճար զննումներին և վիրահատություններին: Այնուհետև, այցելել են Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ տեղակայված է ՀԱՆ ԲՀ—ի՝ ակնահատակ նկարելու սարքը, որի միջոցով դիաբետ ունեցող անձանց համար ակնահատակի զննման աշխատանքներ են անցկացվում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01