Երևանի քաղաքապետարանը «Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամի հետ հոկտեմբերի 13-ին կանցկացնի «Երևանյան մարաթոն» վազքի մրցույթը: Մեկնարկը՝ ժամը 08:00-ին, Ստ. Շահումյանի անվան հրապարակից:
Մարաթոնն ունի 5 տարբեր մրցատարածություն: Մասնակցության համար սահմանված է որոշակի վճար.
1կմ վազքուղի (7-12 տարեկան երեխաների համար)- 7000 ՀՀ դրամ
5կմ վազքուղի (13 տարեկան և ավելի բարձր տարիք ունեցողների համար) – 7000 ՀՀ դրամ
12կմ վազքուղի (16 տարեկան և ավելի բարձր), – 10000 ՀՀ դրամ
21,1կմ (18 տարեկան և ավելի բարձր) – 13000 ՀՀ դրամ
42,2կմ վազքուղի (18 տարեկան և ավելի բարձր) – 20000 ՀՀ դրամ
Մրցույթին կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ 1 կմ վազքուղով: Վազքի բոլոր մասնակիցները կստանան մեդալ վազքի ավարտից հետո։ Բացի անհատական մրցանակներից, սահմանվել է նաև թիմային հինգ մրցանակ:
Կազմակերպությունների և դպրոցների համար թիմային գրանցման դեպքում գործում են զեղչեր: Ստեղծվել է անվճար մարզման ակումբ:
Վազքուղին չափագրված է Մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից և ստացել է միջազգային կարգավիճակ:
Մարաթոնի անցկացմամբ պայմանավորված՝ նույն օրը՝ ժամը 07:00-ից մինչև 14:30-ն, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
Տրանսպորտային միջոցների համար փակ կլինեն մասնավորապես Հանրապետության և Ստ. Շահումյանի անվան հրապարակները, Վազգեն Սարգսյան փողոցը՝ 07:00-ից, Խորենացի, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պռոշյան փողոցները՝ ժամը 07:45-ից: Երթևեկության համար նույն ժամից փակ կլինի նաև Հրազդանի կիրճի մինչև Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը:
Փակ կլինեն Հաղթանակի կամուրջը, Աթենքի փողոցը, Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորիչ խաչմերուկը, Արգիշտի, Բեյրութի, Վ. Սարգսյան փողոցները, Աբովյան փողոցից Պուշկինի փողոցով մինչև Սախարովի հրապարակ, Սախարովի հրապարակից Նալբանդյան փողոցով մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածները:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեով
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01