Բրիտանական The Independent պարբերականի թուրքական ծառայությունը ներկայացրել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ միջազգային արձագանքները՝ պետություններին բաժանելով երկու խմբի՝ թուրքական գործողությանն աջակցողների և քննադատողների: Թուրքական ռազմական գործողությանը կողմ են արտահայտվել Պակիստանը, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, Հունգարիան, Քաթարը և Իսպանիան: Հակառակ ճամբարում են և Թուրքիայի ռազմական գործողությունը քննադատում են Սաուդյան Արաբիան, Շվեդիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Եգիպտոսը, Կանադան, Իտալիան, Դանիան, Իրանը, Ֆինլանդիան, Իսրայելը, Հունաստանը, Հայաստանը։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով հայտարարել է, որ կանգնած է Սիրիայի բարեկամ ժողովրդի կողքին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ «Իսրայելը խիզախ քուրդ ժողովրդի կողքին է»: Ռուսաստանը, ըստ աղբյուրի, նշել է, որ չեզոք դիրք է զբաղեցնում և չի միջամտելու կոնֆլիկտին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:
12:45
12:33
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44