Պարալիմպիկ խաղերի մեդալակիր, հեծանվորդ Ջեյմս Բրաունը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարող Extinction Rebellion խմբի բողոքի ակցիաների շրջանակում Լոնդոնի օդանավակայանում բարձրացել է British Airways ավիաընկերության ինքնաթիռի տանիքին, որը պատրաստվում էր թռիչք իրականացնել դեպի Ամստերդամ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Նա համացանցով ուղիղ եթեր է մտել և խոստովանել է, որ վախենում է բարձրությունից, մրսում է ու հուսով է, որ շուտով իրեն կիջեցնեն ինքնաթիռի տանիքից: «Ամբողջ հարցը կլիմայական և էկոլոգիական ճգնաժամի մեջ է: Մենք բողոքում ենք կլիմայական և էկոլոգիական հարցերում կառավարության անգործության դեմ: Նրանք հայտարարում են կլիմայական արտակարգ դրություն ու ոչինչ չեն անում այդ շրջանակում»,- ասել է տղամարդն ուղիղ եթերի ժամանակ: Մայրաքաղաքի ոստիկանության կոմիսար Կրեսիդա Դիկը բնութագրել է ակցիան որպես «անխոհեմ և վտանգավոր»: Եվս մի տղամարդ հրաժարվել է զբաղեցնել իր տեղն ինքնաթիռում՝ այդպիսով ուշացնելով չվերթը մոտ 2 ժամ: Նրանք երկուսն էլ տոմս էին գնել և անցել էին օդանավակայանի անվտանգության համակարգով: Մեծ Բրիտանիայում կլիմայի փոփոխման դեմ բողոքի ակցիայի 4-րդ օրն անկարգությունները կենտրոնացել էին Լոնդոնի օդանավակայանում, որտեղ ձերբակալվել է 50 մարդ, որոնք փակել էին օդանավակայանի մուտքը: Օդանավակայանի գործադիր տնօրեն Ռոբերտ Սինքլերն ասել է, որ բոլոր չվերթները տեղի են ունեցել ժամանակին կամ փոքր ուշացումներով, բայց երկու թռիչք ստիպված են եղել չեղարկել:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02