Իրավիճակը Հոնկոնգում, ամենայն հավանականությամբ, ինքնըստինքյան կկարգավորվի, և դրան կարող է օգնել Վաշինգտոնի և Պեկինի նոր առևտրային գործարքը: Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի հետ բանակցություններից հետո Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ընթացքում, գրում է Bloomberg գործակալությունը:
«Մենք քննարկել ենք դա (Հոնկոնգի խնդիրը չինական պատվիրակության հետ) և ես կարծում եմ, որ խնդիրն ինքնըստինքյան կկարգավորվի: Ես իրականում կարծում եմ, որ այս (առևտրային) գործարքը (Չինաստանի հետ) հիանալի կլինի Հոնկոնգի ժողովրդի համար: Կարծում եմ՝ սա դրական գործոն կլինի Հոնկոնգի համար»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Նա նաև ընդգծել է, որ Չինաստանի կառավարությունը «զգալի առաջընթաց է գրանցել Հոնկոնգում»: «Ես հետևում էի Հոնկոնգում տիրող իրավիճակին»,- ասել է Թրամփը և հավելել, որ լարվածությունը վերջին շրջանում աստիճանաբար նվազել է:
Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի զանգվածային ցույցերն ընթանում են ամռան սկզբից: Ցուցարարները դեմ են արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը: Շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել էր արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցի քննարկումը դադարեցնելու մասին, սակայն դա չէր բավարարել ցուցարարներին:
Եթե արտահանձնման մասին օրենքում փոփոխություններն ընդունվեն, դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:
Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի պաշտոնյաներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55