ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Fox News-ի եթերում խոստովանել է, որ Սիրիայում ամերիկյան զորքերը հայտնվել են «վատ դրության մեջ»:
«Ամերիկյան զորքերը հայտնվել են սիրիական բանակի միջև, որոնք ընթանում են հյուսիս՝ թուրքական բանակին հակահարված տալու»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը՝ հայտնելով, որ ամերիկյան բանակը «ծուղակում է հայտնվել»:
«Դրությունը (Սիրիայում) ժամ առ ժամ վատթարանում է»,- հայտնել է Էսպերը և հավելել, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ագրեսիան դադարեցնելու կոչ է անում, սակայն չի պատրաստվում պատերազմել Թուրքիայի դեմ՝ հանուն սիրացի քրդերի պաշտպանության:Նա նաև խոստովանել է, որ Վաշինգտոնը տարածաշրջանում բավականաչափ ուժ չունի՝ «թուրքական զորքերի հարձակումները դադարեցնելու համար»:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ևս 1000 ամերիկացի զինվորական դուրս կբերի Սիրիայի հյուսիսային շրջաններից՝ Թուրքիայի գրոհների պատճառով, որոնք կարող են ընդլայնվել նաև դեպի հարավ և արևմուտք:
Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած ռազմարշավն սկսելու մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր հոկտեմբերի 9-ին, որից հետո թուրքական զինուժի գործողությունները դատապարտել են բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ բոլոր երկրները՝ հանդես գալով ռազմարշավը դադարեցնելու համատեղ կոչով:
Ռազմարշավի մեկնարկից հետո Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան և Նիդեռլանդները հայտարարել են Թուրքիային զենքի մատակարարումը կասեցնելու մասին:
12:45
12:33
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44