Հարյուրավոր գործարարներ նախկին իշխանության ճնշումների հետեւանքով հեռացել էին երկրից, ովքեր էլ մնացել էին, ունեզրկված վիճակում էին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Ես որպես նշանակային իրադարձություն կդիտարկեի Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից «Գոլդեն Փելեսի» հանձնումը պետությանը: Այս իրադարձությունն ունի լուրջ քաղաքական բովանդակություն: Եթե հիշում եք՝ Արմեն Ավետիսյանը համարվում էր որպես նախկին իշխանությունների պատժիչ գործիք եւ պետության ռեսուրսներով պատժում էր անհնազանդ գործարարներին: Հարյուրավոր գործարարներ ունեզրկվեցին, լքեցին Հանրապետությունը: «Գոլդեն Փելեսի» հանձնումը կարծես սկիզբն էր ապաշխարհելու»,-հայտարարեց նա:
Բագրատյանը նաեւ հավելեց, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը՝ ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը», այսօր պահանջատեր են, որ արդարությունը վերականգնվի, արդարադատությունը գործի ողջ ծավալով. «Բայց ամենեւին պատրաստ չեն արտախորհրդարանական այն դիսկուրսին, որ որոշակի մասնակցություն չունեցող քաղաքական գործիչներ, որոնք կարելի է ասել այդ թալանին մասնակից չեն, բայց փորձում են պաշտպանել իրենց թիմակիցներին: Դա անշնորհակալ աշխատանք է, որովհետեւ դա քաղաքական դիսկուրս չի, դու չես կարող պաշտպանել մարդուն, որը 22 օր կարող է շղթայակապ մարդուն պահել նկուղում: Այսինքն արդարացնել նման գործողությունները, կամ Արմեն Ավետիսյանի նշանային քաղաքական պատվերների գործառույթները բավականին բարդ գործընթաց է: Կարծում եմ՝ գերադասելի կլինի որոշակի պաուզան, որ հասարակությունը կարողանա պարպել տարիների իր ատելությունն ու զայրույթը»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
«Սա այն տեսլականն է, որին ժողովուրդը սպասում է: Չներելով նախկին անարդարությունները, ժողովուրդն իր համաքական իմաստնությամբ շարունակական ընթացք է ապահովում: Այսինքն ժողովուրդն ուզում է զուգահեռ տանել արդարադատությունը:
Այլեւս որեւէ շքեղություն, արտառոց հարուստ հավաքական երեւույթ մերժվում է հանրության կողմից: Եթե նախկին ընտրանին մարդկանց արժեւորում էր իր ունեցվածքով, նոր Հայաստանում քաղաքացին ձեւավորվել է այլ որակներով եւ մերժում է նման հարաբերությունները: Այլեւս օրակարգում է քաղաքակիրթ քաղաքացին: Իհարկե, այս ընթացքին կարող է խանգարել շատ երկար հետ նայելը եւ ճահիճը անընդհատ շոշափելը: Այս իմաստով վարչապետը առաջ շարժվելու կոչ-հրահանգ իջեցրեց»,-ընդգծեց նա:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44