Վերջին 30 տարիներին ՀՀ ղեկավարների խնդիրներից մեկն այն է եղել, որ մարտավարական նպատակներով արված հայտարարությունները սկսում են անընդհատ կրկնել, բայց երբ անընդհատ կրկնում ես, այն կարող է դառնալ ռազմավարություն, ինչն արդյունավետ չի լինի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: «Որպես մարտավարություն լավ է, որ վարչապետը հայտարարել է, որ բոլորը պետք է գոհ լինեն: Բայց թող մի հատ ասի, թե այդ որ բանաձեւն է, որ բոլորին կգոհացնի: Չկա նման բանաձեւ: Փաստ է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը մինչեւ այսօր հայկական կողմն է հաղթել եւ ադրբեջանցիները դրանից գոհ չեն կարող լինել: Ադրբեջանցիներին պետք է համոզել, որ Արցախը երբեք ձերը չի եղել, դուք Խորհրդային շրջանում վայելել եք, չարաշահել եք Արցախի ամեն ինչը, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո մոռացեք Արցախի մասին: Ճիշտ կանի ՀՀ վարչապետը, որ անկեղծորեն դա ասի: Նախկին իշխանության ժամանակ էլ կար այս խնդիրը, որ լավ ընկալվելու համար մարտավարական առումով այդպիսի հայտարարություններ էին արվում:, որովհետեւ բանակցությունների նպատակներից մեկը նաեւ լավ լույսի ներքո երեւալն էր: 1-2 անգամ դա հայտարարեց, լավ է, բայց ամեն օր հայտարարել չի կարելի»,-ասաց Կիրո Մանոյանը: Հարցին, թե ինչխպես է տեսնում Արցախի խնդրի լուծումը ՀՅԴ-ն, Կիրո Մանոյանն ասաց, որ իրենք հայտարարել են, որ պետք է Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագիր ստորագրվի, ինչը կմոտեցնի Արցախի ճանաչումը: Եվ եթե աշխարհում 7-8 երկիր ճանաչի Արցախի անկախությունը, այդ ժամանակ Հայաստանն ու Արցախը կարող են միավորվելու որոշում կայացնել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01