Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) հայտարարություն է տարածել «Հայելի» ակումբի դեմ տեղի ունեցած հարձակման կապակցությամբ, որում ասվում է. «Կառավարության աջակիցների մի խումբ հոկտեմբերի 5-ին հարձակում է գործել առցանց լրատվամիջոց «Հայելի» ակումբի վրա, որը բավականին քննադատական վերաբերմունք ունի հայաստանյան իշխանությունների նկատմամբ: Խումբը ձվեր է նետել մայրաքաղաք Երևանում գտնվող գրասենյակի ուղղությամբ և մուտքի մոտ փակցրել վիրավորական պաստառներ: Չորս կասկածյալները հայտնի են՝ որպես ՀՀ վարչապետի աջակիցներ, և բողոքում էին ընդդեմ նախորդ շաբաթ կայքում հրապարակված նյութի վերնագրի, որը նրանք համարում են ադրբեջանամետ. «Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին» վերնագրի մասին է խոսքը: Հոդվածը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակային արձագանքն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը: «Նրանց բախտը բերել է, որ դուռը փակ էր: Մենք պատրաստվում էինք նույնն անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ»,- ասաց հարձակում գործած երիտասարդներից մեկը, իսկ մյուսը պահանջեց, որ լրատվամիջոցը պետք է փակվի: «Հայելի» ակումբը արարքը բնութագրեց՝ որպես քաղաքական հետապնդում, և իրավապահ մարմիններին կոչ արեց համապատասխան գործողություններ նախաձեռնել: Ոստիկանությունը քննում է լրագրողների մասնագիտական և օրինական աշխատանքի խոչընդոտման փորձի վերաբերյալ նյութերը, ինչը Հայաստանում հանցագործություն է համարվում: Չորս երիտասարդները հարցաքննվել և ստորագրությամբ ազատ են արձակվել: Հարձակումը դատապարտվել է ՀՀ օրենսդիր մարմնում ներկայացված կուսակցությունների և կառավարության մի շարք անդամների կողմից: Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միանում է իր հայաստանյան գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով այս հարձակումը: Մեր գործընկերներն իշխանություններից պահանջում են ապահովել լրագրողների անվտանգությունը: Այս հարձակումը Հայաստանում լրատվամիջոցների շուրջ լարված մթնոլորտի ընդամենը մի օրինակ է, որտեղ վերջին ամիսներին լրագրողների, մամուլի և խոսքի ազատության դեմ ուղղված հռետորաբանությունն ու ատելության խոսքն ավելանում են»:
11:20
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44