Կատալոնիայի անկախության կողմնակիցների շարասյուները տարբեր քաղաքներից ուղեւորվում են Բարսելոնա, որպեսզի հոկտեմբերի 18-ին հասնեն այնտեղ եւ մասնակցեն համընդհանուր գործադուլին, որը կազմակերպվել է կատալոնցի քաղաքական գործիչների նկատմամբ կայացված դատավճիռներից հետո՝ 2017 թվականի անկախութան հանրաքվեի անցկացմանը նրանց մասնակցության կապակցությամբ: Այդ մասին հաղորդվում է ինքնավար հանրակցության անկախության օգտին հանդես եկող տարբեր կազմակերպությունների սոցիալական ցանցերում: Երթի կադրերը ցուցադրում է նաեւ 24 Horas հեռուստաալիքը: Այսպես կոչված «Ազատության երթն» ընթանում է Կատալոնիայի ազգային վեհաժողով եւ Omnium Cultural հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, որոնց առաջնորդներ Ժորդի Սանչեսը եւ Ժորդի Կուիշարը Գերագույն դատարանի կողմից ինը տարվա բանտարկության են դատապարտվել անկախության հանրաքվեի կազմակերպմանը մասնակցելու պատճառով: Ակցիան պաշտպանել է «Հանրապետության պաշտպանության կոմիտեներ» արմատական կազմակերպությունը: Երեք օրվա ընթացքում շարասյուները պետք է անցնեն մոտավորապես 100 կիլոմետր: «Երթի նպատակը զանգվածային եւ ոչ բռնի պատասխանն է, ինքնորոշումն ու քաղբանտարկյալների ազատությունը պաշտպանելը»,-ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ: Կատալոնիայի ազգային վեհաժողովի ազգային քարտուղար Դավիթ Ֆեռնանդեսն ավելի վաղ հայտարարել է, որ ցուցարարները մտադիր են «արգելափակել ճանապարհների ամբողջ հիմնական ցանցը Կատալոնիայում»: Ինքնավար հանրակցության տարբեր համալսարանների ուսանողները հոկտեմբերի 16-ին եռօրյա դասադուլ են սկսել: Կատալոնիայում բողոքի ակցիաներն սկսվել են հոկտեմբերի 14-ին:Հոկտեմբերի 15-ի երեկոյան եւ լույս 16-ի գիշերը դիմակայության էպիկենտրոնը դարձել է Բարսելոնայի կենտրոնական շրջանը, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, արմատականները բարիկադներ էին կառուցում ու հրկիզում դրանք: Ընդհարումներ են տեղի ունեցել նաեւ Տարագոնայում, Լերիդայում եւ Ժիրոնայում: Տուժել է շուրջ 200 մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների շուրջ 70 աշխատակից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44