Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հյուրընկալել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանին և քոլեջի սաներ Նարե Մարկոսյանին ու Րաֆֆի Գալստյանին, որոնք, արժանանալով Հանրապետության նախագահի մրցանակին, հնարավորություն էին ստացել վերապատրաստվել Մոսկվայի Մեծ թատրոնում:
Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նարե Մարկոսյանը և Րաֆֆի Գալստյանը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ը Մեծ թատրոնում դիտել են բեմադրություններ, ինչպես նաև ներկա եղել փորձերին, ծանոթացել պարարվեստի գաղտնիքներին:
Հանրապետության նախագահի տիկնոջը փոխանցելով իրենց տպավորությունները՝ նրանք նշել են, որ հնարավորություն են ունեցել նույն բեմում գտնվել հանրահայտ պարողների հետ, սովորել նրանցից և հիմա վերադարձել են նոր գիտելիքներով ու փորձառությամբ:
«Համոզված եմ, որ մեծ ապագա ունեք, և ձեզ մեծ բեմերում ենք տեսնելու»,-ասել է Նունե Սարգսյանը՝ ավելացնելով, որ Հանրապետության նախագահի հետ որոշել են նման մրցանակ շնորհել Երևանի պարարվեստի պետական քոլեջի ևս երկու սանի:
Քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանը շնորհակալություն է հայտնել քոլեջի նկատմամբ ուշադրության և սաների համար ընձեռված հնարավորության համար՝ ընդգծելով, որ նման քայլերը ոգևորում են իրենց:
11:20
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44