ARM | RUS |

Վերափոխելով բանականությունը․ Երևանում մեկնարկեց Գլոբալ ինովացիոն ֆորումը

17.10.19 | 00:00

Հոկտեմբերի 16-ին, Երևանում մեկնարկեց «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019․ Վերափոխելով բանականությունը» (Global Innovation Forum 2019: Transforming Intelligence)` Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology, FAST) ամենամյա առանցքային միջոցառման հանդիսավոր բացումը։ GIF19-ը բացառիկ հարթակ է, որի նպատակն է համախմբել գիտական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս` յուրատեսակ կամուրջ կառուցելով գիտության ու արդյունաբերության, կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների միջև: GIF19:Transforming Intelligence-ը մեկնարկեց FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։

Նա նշեց.«Տեխնոլոգիական դարաշրջանում մենք բոլորովին այլ ակնոցներով ենք նայում մեզ. ոչ թե մենք այն ենք, ինչ որ կանք, այլ թե ինչ ենք ցանկանում լինել: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք կքննարկենք այն համակարգը, որը մարդկությունը ստեղծել է հազարամյակների փոխգործակցության միջոցով: Եվ, ինչպե՞ս է այժմ այդ ֆիզիկական և սոցիալական կառուցվածքը փոխվում, երբ դուք կիրառում եք արհեստական բանականություն: Ինչպե՞ս բարելավել մեր մարմինները գենոմիկայի, գենետիկայի և ընդհանրապես կենսատեխնոլոգիայի նոր բացահայտումներով»։ Այնուհետև GIF19. Transforming Intelligence ֆորումի հյուրերին ողջունեց գործարար և բարերար, FAST հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Նա իր խոսքում մեկնաբանեց Ավրորա ֆորումի շրջանակում տարատեսակ միջոցառումների անցկացումը. «Այսօր աշխարհն ականատես է լինում շրջադարձային փոփոխությունների: Մարդիկ այլևս չեն մտածում միայն գումար աշխատելու կամ կարիերայի մասին: Հիմա մեզ համար կարևոր է նաև կյանքի իմաստը, որը հնարավոր է բացահայտել պրոֆեսոինալ և անձնական աճի համար նախադրյալներ ստեղծող միջավայրում: Այդ պատճառով էլ գործընկերներիս հետ միասին փորձում ենք Հայաստանում այնպիսի էկոհամակարգ ստեղծել, որը գրավիչ կլինի ոչ միայն հայերի, այլ նաև այլազգիների համար: Մենք ցանկանում ենք, որ այստեղ գան նրանք, ովքեր Հայաստանը կհամարեն յուրահատուկ վայր, ուր կարելի է երջանիկ կյանք վարել և մասնագիտական աճ ունենալ»։



FAST հիմնադրամի համահիմնադիր, խորհդի անդամ Նուբար Աֆեյանն ելույթ ունեցավ հեռանկարային զրույց ձևաչափով «Արհեստական բանականության մեծացող արժեքը» թեմայով: Ողջունելով ֆորումի մասնակիցներին և հյուրերին՝ նա նշեց .«Չափազանց ուրախ ենք Գլոբալ ինովացիոն ֆորումը կրկին հյուրընկալել Հայաստանում: Վերջին 20 տարիների ընթացքում իմ և ընկերներիս գործունեությունն ուղղված էր Հայաստանի զարգացմանը, և այն, ինչի ականատես ենք լինում այսօր, անչափ ոգևորիչ է: Մեր ներդրած ջանքերը տալիս են իրենց պտուղները: Ոգևորված ենք, որ հյուրեր ունենք ամբողջ աշխարհից. նրանք կսովորեն մեր փորձից, իսկ մենք` նրանցից: Սա գուցե փոքրիկ քայլ է, սակայն մեծ նշանակություն ունի Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացման համար»։ Բացման հանդիսավոր արարողությունն իր ելույթով ամփոփեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հանդես եկավ կառավարության հավակնոտ նախաձեռնության վերաբերյալ հայտարարությամբ. «Ես ցանկանում եմ անել մի հայտարարություն, որը կապված է մտածողության ամենասկզբնական և ամենաավանդական կերպի հետ: Ես այդ հայտարարությունն անելուց առաջ ուզում եմ բեմ հրավիրել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին և FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանին: Հայտարարությունը հետևյալն է՝ մեր կառավարությունը շատ ամբիցիոզ մի ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»: Հանդիսավոր բացումից հետո GIF19-ի ամբիոնը զբաղեցրեցին ֆորումի մասնակիցները․ առաջին օրը քննարկման թեմաներն էին Արհեստական բանականությունը մաթեմատիկայում, քիմիայում և գիտության տարբեր ենթաճյուղերում, տվյալագիտությունը՝ դարի «սև ոսկի», և այլն։ Քննարկումների տարբեր ձևաչափերով հանդես եկան Google DeepMind-ի հետազոտողներ Ալեքս Գրեյվսն ու դոկտոր Ալի Էսլամին Մեծ Բրիտանիայից: Ալեքս Գրեյվսի գիտական հայտնագործությունները նպաստել են ձեռագրերի ճանաչման, տեքստից խոսք փոխարկման ալգորիթմների ստեղծմանը: Ալի Էսլամին և Իրինա Հիգենսը հետազոտում են համակարգիչների գործունեության մեջ մարդկային հսկողության նվազման հնարավորությունները և մշակում համապատասխան ալգորիթմներ: «DeepMind»-ից ելույթներով հանդես եկան նաև Աննա Հարությունյանը և Միխալ Վալկոն, ովքեր աշխատում են մեքենայական ուսուցման ալգորիթմների արդյունավետության և ճշգրտության բարելավման ուղղությամբ: Google Brain-ից հանդես եկավ պրոֆեսոր, հետազոտող գիտնական Մարկո Կուտուրին, «Flagship Pioneering»-ից՝ դոկտոր Արամ Ադուրյանը։ Բանախոսները ներկայացրեցին գիտական վերջին հայտնագործությունները, դրանց կիրառելիությունը և արդյունավետությունը բիզնեսում և մարդկանց գործունեության տարբեր բնագավառներում: Հիշեցնենք, որ GIF19-ի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհի 20 երկրների ավելի քան 90 գիտնականներ, նորարարության և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր այս օրերի ընթացքում գիտական, տեխնոլոգիական և գործարար ինդուստրիալ դիտանկյուններից քննարկում են տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվող աննախադեպ նվաճումները, արհեստական բանականության դրսևորումները, դրանց ուղղակի և անուղղակի ազդեցությունը մարդու, հասարակության, բիզնեսի և պետության կենսագործունեության տարբեր ոլորտների վերափոխման և զարգացման վրա: *** Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017 թվականին: Հիմնադրամի հիմնական առաքելությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունը և գիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումն է: FAST-ի նպատակն է հայ և միջազգային գիտական համայնքի ֆինանսական և տեխնոլոգիական ռեսուրսների մոբիլիզացումն ու միավորումը։ FAST-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝ տվյալագիտություն և արհեստական բանականություն, կենսատեխնոլոգիաներ, առաջատար նյութեր, ռոբոտաշինություն: *** Այս տարի Գլոբալ ինովացիոն ֆորումն անցկացվում է «Ավրորա» ֆորումի շրջանակում: «Ավրորա» ֆորումը նոր հարթակ է աշխարհի քաղաքացիների համար, որոնք, յուրացնելով աշխարհի մարդասիրական ու կրթական լավագույն փորձը, ձգտում են դիմագրավել աշխարհի հրատապ մարտահրավերները՝ խթանելու սոցիալական, մշակութային, գիտական ու տեխնոլոգիական զարգացումները։ «Ավրորա» ֆորումը տեղի կունենա 2019թ. հոկտեմբերի 14-ից 21-ը Հայաստանում:


TRIPP ծրագիրը բյուրեղացման փուլում է, Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջան-Նախիջևան ավտոմոբիլային կապը

TRIPP ծրագիրը բյուրեղացման փուլում է, Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջան-Նախիջևան...

18:00

Գազատար է վնասվել. վթարային գազանջատում Վանաձորում

Գազատար է վնասվել. վթարային գազանջատում Վանաձորում

17:45

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ իրական. Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ իրական....

17:36

Մոլդովայում Եվրոպական խորհրդարանի գրասենյակի գործունեությունը կընդգրկի նաև Հայաստանը. Մեցոլա (Տեսանյութ)

Մոլդովայում Եվրոպական խորհրդարանի գրասենյակի գործունեությունը կընդգրկի նաև Հայաստանը. Մեցոլա...

17:17

Վստահ եմ՝ Հայաստանի ԱԺ-ն ու ԵԽ-ն կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտ բերելու հարցում. Ռոբերտա Մեցոլա

Վստահ եմ՝ Հայաստանի ԱԺ-ն ու ԵԽ-ն կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտ...

17:03

Այսօր Միջինքն է

Այսօր Միջինքն է

14:49

Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի

Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի

14:33

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի...

14:15

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 միլիարդ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը. Արմեն Աշոտյան

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 միլիարդ դոլարով ավելացել է երկրի...

13:44

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է ստացել

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է...

13:23

Զոհվել է «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը

Զոհվել է «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը

13:14

Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018-ին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կայացված քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը

Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018-ին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով...

13:08

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող թալանի. Մեսրոպ Առաքելյան

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող...

12:51

Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը

Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին...

12:22

Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն Ադրբեջանին զիջողն ինքը չէր

Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն...

12:04

Վթար՝ Ազատավանում․ զոհ կա

Վթար՝ Ազատավանում․ զոհ կա

11:44

Թեհրանի հայկական՝ Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքին հրթիռային հարված է հասցվել (տեսանյութ)

Թեհրանի հայկական՝ Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքին հրթիռային հարված է հասցվել...

11:33

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

11:09

Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենք-շինության բացմանը

Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենք-շինության...

10:33

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում 1023 տոննա հացահատիկ

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում 1023 տոննա հացահատիկ

10:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44