Վերջին շրջանում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթներ թեժ քննարկումների առիթ են դարձել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ առաջարկվող օրենքի նոր նախագծով բարձրագույն կրթական հաստատություններում այլևս պարտադիր չլինի հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումը
Այսօր լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով այս խնդրին, ասաց
«Շատ հաճախ աղմուկն ավելի շատ է, քան իրական քննարկումները: Ես պարզապես կոչ կանեմ՝ հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունն ինձանից չպաշտպանել, որովհետև հայագիտական առարկաների բլոկի դասավանդման հետ կապված իմ դիրքորոշումը շատ վաղուց եմ հայտնել: Երևի հիշում եք, որ 2010 թվականին կար «Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը, որի հիմնադիրներից մեկը ես եմ: Ինձ համար տարօրինակ է, որ այսքան պաթոսախառը և հայրենասիրական տեքստեր այն ժամանակ այս ծավալի չկային: Ո՞ւր էին այդ մարդիկ, երբ որ շատ ռեալ վտանգված էր դպրոցներում այս առարկաների դասավանդումը:
Մենք ընդամենը 50-100 հոգի էինք: Հիմա բոլորը կարողանում են իրենց կուրծքը ծեծել ֆեյսբուքներում, բայց իրական քննարկումների մեջ չմտնել: Իսկ լուծումները, որոնք մենք տվել ենք, շատ տրամաբանական են: Դուք գիտեք, որ դպրոցները 12-ամյա են և, ըստ էության, մեր ուսանողներն այն ավարտում են 18 տարեկանում: Եվ, եթե նախկինում բուհ ընդունվելը 16 տարեկանից էր և շատ հաճախ ասում էին, որ դպրոցում տարիքը չի ներում, օրինակ՝ հայոց պատմությունն ընկալել այն ծավալով, ինչպես հնարավոր է հասուն տարիքում, այդ հարցը լուծված է:
Մենք սրանով ուժեղացնում ենք դպրոցում տվյալ առարկաների դասավանդումը, այսինքն՝ բովանդակությունը փոխվում է այնպես, որ դրա կրկնումը բուհերում անհրաժեշտ չի լինում: Այս խոսակցությունը կար 90-ական թվականներից, երբ ես ուսանող էի և այն ժամանակ էլ, հիմա էլ դեկանները բողոքում էին այս խնդրից, որ ոչ մասնագիտական առարկաներին շատ քիչ ժամանակ է մնում: Այս քայլով մենք հայագիտական բլոկն ուժեղացնում ենք դպրոցում:
Ըստ էության, գիտելիքի հիմնական պաշարը նրանք ստանալու են դպրոցում և անցնելով բուհեր՝ մասնագիտական ուղղություններով ավելի շատ առարկաներ են կարողանալու անցնել: Սա ամենևին չի նշանակում, որ բուհերն այս առարակները հանում են: Բուհերն իրենց որոշմամբ կարող են ծրագրերում ունենալ հայագիտական բլոկի առարկաներ, այստեղ որևէ արգելք չկա: Ասեմ ավելին՝ մենք մի դրույթ ենք մտցրել, որը նախկինում չի եղել. բուհերում բոլոր ընդունվողները պարտադիր հայոց լեզու են հանձնելու: Այսինքն, մենք ևս մեկ անգամ նրա 12-ամյա գիտելիքը ստուգելու ենք»:
Նա նաև կոչ արեց այս ամենն ավելի առարկայական քննարկել:
«Հասկանում եմ, որ կան մի խումբ մարդիկ, որ կուրծք են ծեծում. Ինչի՞ համար, նրա, որ զրկելու են ավանդաբար երաշխավորված իրենց դասաժամերից, որոշակի կոռուպցիան համակարգի մեջ ներգրավվելուց: Ասեմ ավելին՝ մենք այլ պարտադիր առարկարկաների վերանայում էլ ենք անելու, մասանվորապես՝ իրավագիտությանը, որովհետև նախկինում կար մի խումբ, այդ թվում նաև կառավարությունում, որ իրենց գործընկերներին դասաժամերով ապահովելու համար ինչ-որ հայեցակարգ գրեցին, որպես պարտադիր առարկա այս առարկան մտցրեցին ու իրենց գործընկերների համար ապահովեցին դասաժամեր: Իրավագիտությունը նույնպես լավ որակի պետք է դասավանդվի 12-ամյա դպրոցում և քաղաքացին բազային գիտելիքով գա բուհ և ստանա մասնագիտություն»,-հավելեց Արայիկ Հարությունյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01