Կոմիտաս վարդապետի ծննդյան 150 ամյակի կապակցությամբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է համերգ ու միջոցառում, որն անցավ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանատանը: Համերգի հասույթը տրամադրվեց Վանաձորի տարեցների տանը:
«Կոմիտաս վարդապետը խորհրդանշում է հայոց ազգի վերածնունդը»,- նշել է Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը օրերս Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատանը Կոմիտաս վարդապետին նվիրված միջոցառման համերգին, որի մենակատարն էր դաշնակահար Շահան Արծրունին: Միջոցառումը կազմակերպել էր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը Վաշինգտոնում սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու և կանանց եկեղեցական խորհրդի հետ համատեղ: Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը։
ԱՄՆ-ի մայրաքաղաքում կազմակերպած հոբելյանական այս համերգն ուներ նաև մեկ այլ խորհուրդ: Այն նվիրված էր նաև Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին, իսկ միջոցառման ողջ հասույթը կուղվի Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գտնվող Վանաձորի տարեցների տանը:
Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանն իր ելույթում, երախտագիտություն հայտնելով ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանությանն ու համերգի բոլոր կազմակերպիչներին, ընդգծեց Կոմիտասի ժառանգության կարևորությունը Հայաստանի պետականության և մշակույթի համար: Այն ի ցույց է դնում հայ ժողովրդի կարողությունը ծառայելու իր ազգին և պայքարելու հանուն իր գոյության պահպանման, ասել է դեսպանը:
Ծնունդով Ստամբուլից, հայ դաշնակահար Շահան Արծրունին էլ իր հերթին ներկայացրեց Կոմիտասի կյանքն ու անցած ուղին, նրա թողած ժառանգությունն ու դրա կարևորությունը հայ ժամանակակից երաժշտության համար: Առանց Կոմիտասի հայկական երաժշտությունը կունենար այլ բովանդակություն ու զարգացման ընթացք, նշել է Արծրունին:
Համերգին ներկա հայ երաժիշտ, կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը ևս համակարծիք է այս գնահատականի հետ:
«Եթե չլիներ Կոմիտասը, երևի թե, այլ կերպ կդրսևորվեր հայկական դասական երաժշտությունը: Դա մեր սյուն է, հիմքն է, որի հիման վրա մեր բոլոր դասականները կառուցեցին մեր երաժշտության պատմությունը»,- ասում է նա:
Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ, դաշնակահար Աիդա Քալիկյանի կարծիքով էլ անհրաժեշտ է, որ ժամանակակից հայ երաժիշտներն ու կոմպոզիտորները հավատարիմ մնան հայ ազգային երաժշտության ակունքներին, որի ձևավորման հարցում անգնահատելի է Կոմիտասի դերը:
«Կոմիտասը հայ երաժշտության հիմնաքարերից է: Հայ ազգային երաժշտությունը հիմնվում է նրա ստեղծագործությունների ու մաքրազարդումների վրա»,- ասել է Քալիկյանը:
Վաշինգտոնում կայացած համերգը համալրեց այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում և Հայաստանում անցնող Կոմիտասին նվիրված բազմաթիվ միջոցառումների ու համերգների շարքը: 2019 թվականը հռչակվել էր Կոմիտասի տարի: Սեպտեմբերի 26-ին լրացավ վարդապետի 150 ամյակը:
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանի խոսքերով՝ Կոմիտասն այն անուններից է, որով Հայաստանը ներկայացված է աշխարհում:
14:03
13:45
13:32
13:13
12:59
12:44
12:19
12:02
11:57
11:44
11:22
11:16
11:06
10:57
10:43
10:38
10:32
10:09
10:01
00:00
11:57 16.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
10:38 16.06.25
11:06 16.06.25
10:57 16.06.25
10:43 16.06.25
11:44 16.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03