Բաքուն և Երևանը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծման բանակցություններում առաջընթաց են նախանշել: Այս մասին «Իզվեստիա» -ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
Այնուամենայնիվ, ինչպես գրում է «Իզվեստիա»-ն, Մամեդյարովը հիասթափված է Նյու Յորքում հայկական կողմի հետ երկխոսության վերջին փուլից: Նախարարը նշել է, որ Աշխաբադում ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպման ժամանակ նա կրկին անդրադարձել է այս թեմային իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԱՊՀ-ի դերը ադրբեջանա-հայկական հակամարտության լուծման գործում, Մամեդյարովը նշել է, որ սկզբում ՄԱԿ-ն է զբաղվել կարգավորման խնդրով, այնուհետև խաղաղության նախաձեռնությունը փոխանցվել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ իր ունեցած միջազգային կազմակերպության մանդատի համաձայն:
«ԱՊՀ նախարարների խորհրդի շրջանակներում, մենք, իհարկե, համառոտ շոշափեցինք այս թեման, բոլորս հասկանում ենք, որ ԱՊՀ տարածքում չլուծված հակամարտությունները միայն խոչընդոտներ են ստեղծում ցանկացած գործունեության համար, ներառյալ տնտեսական, հումանիտար և այլն: Եվ բոլոր 10 երկրները, ներառյալ Ադրբեջանը և Հայաստանը, գիտակցում են, որ անհրաժեշտ է գտնել այս հակամարտության շուտափույթ լուծում: Բայց դա պետք է ընդունել, որ կարգավորման հիմնական աշխատանքները տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և ոչ թե ԱՊՀ-ի»,-ասել է Մամեդյարովը։
Խոսելով վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի հետ 7 անգամ հանդիպման արդյունքում առաջընթացի մասին, Մամեդյարովն ասել է, որ դեռևս միայն սպասում են արդյունքներին:
Մամեդյարովը նշել է, որ վերջին անգամ ԱՄՆ-ում է հանդիպել ՀՀ ԱԳ նախարարի հետ՝ Մինսկի խմբի մասնակցությամբ, որից մի փոքր հիասթափված է։
«Եթե մենք ուզում ենք առաջ ընթանալ և իսկապես ուզում ենք քաղաքական լուծում, ապա, իհարկե, պետք է սկսել այն, ինչ կոչվում է իմ նախընտրած բառով՝ «բովանդակային բանակցություններ», որպեսզի գոյություն ունենա որևէ նյութ, որի հիման վրա ընթանում է խոսակցությունը: Այո, մենք բանակցում էինք, Մինսկի համանախագահները մի պահ ասեցին, բայց, հասկանում եք, ռազմական գործողությունները շփման գծում ...»,-ասել է Մամեդյարովը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը, սակայն, «հանուն արդարության» նշել է, որ անցած տարիներին բոլոր ժամանակների ընթացքում շփման գիծը բավականին թեժ եղել է, «և, այնուամենայնիվ, իրենք կարողացել են լուծել խնդիրները, առաջ շարժվել և բավականին լուրջ, քայլ առ քայլ բանակցություններ են ունեցել՝ թե ինչպես լուծել ընթացիկ խնդիրները»։
Մամեդյարովն այդ ընթացիկ խնդիրների տակ նշել է զինծառայողների վերադարձն իրենց զորանոցները, մշտական բնակության վայրերից վտարված մարդկանց վերադարձը տուն, «որից հետո բոլոր մյուս հարցերը կարող էին լուծվել»։
Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքերով, այն, ինչ դրվեց Մադրիդյան փաստաթղթում 2008-ին, այնուհետև 2010-ի վերանայված տարբերակում, ապա Կազանյան փաստաթղթում`այս ամենը մշակվում է, մշակվում է, բայց սկզբունքորեն այն հիմք է հանդիսանում բանակցությունների համար:
«Եվ մենք միշտ ասում ենք մեր համանախագահներին. մենք ոչ մի տեղ չենք գնալու, պետք է նստենք և ըստ էության բանակցենք Երևանի հետ այն փաստաթղթի վրա, որն այսօր սեղանի վրա է»,-ասում է Մամեդյարովը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01