Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սոկ-Բեն (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու առիթով՝ Հանրապետության նախագահն ասել է. «Թեպետ մենք աշխարհագրորեն հեռու ենք միմյանցից, սակայն այնքան բան կա, որ կարող ենք անել միասին: Մենք երկու հին ժողովուրդներ ենք, որոնք ունեցել են պատմական բարդ շրջաններ, սակայն երկուսս էլ ունենք վերապրողի որակներ: Լիահույս ենք, որ որպես դեսպան պաշտոնավարելու Ձեր ժամանակահատվածը կլինի արդյունավետ ու կծառայի երկու երկրների միջև համագործակցությանն ու բարեկամությանը, նոր, այդ թվում և՝ տնտեսական նախագծերի իրականացմանը»: Կարևորելով համագործակցությունը մշակութային ոլորտում՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է ավելի հաճախ ներկայացնել կորեական մշակույթը Հայաստանում, այդ թվում՝ նախագահական նստավայրում, որը բաց է համերգների ու ցուցադրությունների համար, և որտեղ արդեն իսկ անցկացվել են մշակութային տարբեր միջոցառումներ: Դեսպան Լի Սոկ-Բեն Հայաստանի նախագահին է փոխանցել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել. «Ինձ համար մեծ պատիվ է այս հիանալի երկրում՝ Հայաստանում ծառայել որպես Կորեայի Հանրապետության դեսպան: Կանեմ առավելագույնը՝ սերտացնելու հարաբերությունները երկու երկրների միջև»: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել գիտության և տեխնոլոգիաների, մասնավորապես, մաթեմատիկայի և արհեստական բանականության բնագավառներում: Կարևորվել է երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի ու շփումների ակտիվացումը, միմյանց ավելի լավ ճանաչելն ու հնարավորություններին ծանոթանալը: Անդրադառնալով տնտեսական փոխգործակցության ներուժին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ներկայումս սերտ համագործակցում է ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Եվրամիության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում և կարող է համագործակցության լավ կամուրջ լինել: Կորեայի դեսպանն ասել է, որ իր երկիրն ուսումնասիրում է եվրասիական շուկայի հնարավորությունները և ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական ավելի սերտ համագործակցության հնարավորությունները:
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55