Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը hոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդական Էիիչի Հասեգավային՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց պրն. Էիիչի Հասեգավային, նաև դեսպան Ջուն Յամադային հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի և անկախության հռչակման օրվանից Հայաստանին ամենատարբեր ոլորտներում ցուցաբերած օժանդակության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ մեծապես տպավորված է Ճապոնիայի կյանքի տարբեր ոլորտներում տեղ գտած առաջընթացով՝ կարևոր նկատելով, որ ձևավորված համագործակցությամբ այդ փորձառությունը նպաստի Հայաստանի առաջընթացին: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ Մայր Աթոռի և Ճապոնիայի դեսպանատան միջև ձևավորվել է սերտ գործակցություն, որի շնորհիվ Ճապոնիայի իշխանությունների աջակցությամբ Տոկիոյի վերականգնողական ինստիտուտի կողմից մասնագիտական խորհրդատվություն է ապահովվում Մայր Աթոռին հոգևոր-մշակութային արժեքների պահպանության և վերականգնման գործում, ինչպես նաև զորակցություն ցուցաբերվում Տավուշի թեմին կրթական- սոցիալական կենտրոնի ծրագիրը կյանքի կոչելու հարցում: Իր հերթին Ճապոնիայի վարչապետի խորհրդականն անդրադարձավ երկու երկրների միջև ձևավորված հարաբերություններին և գործակցության հետագա զարգացման հեռանկարներին՝ հաստատելով, որ գործադրվում են բոլոր ջանքերը երկկողմ կապերի ամրապնդման և խորացման գործում առավել մեծ ձեռքբերումներ արձանագրելու համար: Հանդիպման ավարտին Ճապոնիայի պատվիրակությունն այցելեց նաև թանգարան:
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55