Ուսանողներին երրորդ լուծարք հանձնել չթույլատրեցին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Պատվական Մարգարյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՊՀ ավելի քան 200 ուսանող դուրս է մնում համալսարանից, քանի որ, իրենց իսկ խոսքով՝ չեն իմացել երրորդ լուծարքի անհնարինության մասին: Թեև մեր զրուցակից Պատվական Մարգարյանը որևէ լուծարք չունի, բայց որոշել է օգնել ընկերներին:
«Բոլորը դուրս մնացին համալսարանից, ոչ ոք ոչ մեկի հետ չխոսեց: Նույն անտարբեր դրությունն է, ուսանողների կարծիքը, խնդրանքն անտեսվեց»,- ասաց Պատվական Մարգարյանը:
Հիշեցնենք՝ ԵՊՀ ուսանողները հոկտեմբերի 3-ին ակցիա էին կազմակերպել, հանդիպել ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանի հետ և հայտնել, որ դուրս են մնում այն պատճառով, որ ո՛չ իրենք, ո՛չ դասախոսները չեն իմացել, որ 3-րդ լուծարք չի թույլատրվում:
Գեղամ Գևորգյանն ասել էր՝ խնդիրը լուծելն իր լիազորությունների սահմանում չէ, ուսանողները գնացել էին ԿԳՄՍՆ:
Նրանց հետ հանդիպել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը՝ ասելով, որ քննարկելու բան չունեն, հարցը փակված է: Ուսանողները հանդիպել էին վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, ով խոստացել էր, որ կուսումնասիրի խնդիրը և կխոսի նախարարի հետ:
Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն ասել էր, որ երրորդ լուծարք թույլ չտալու մասին օրենքը գործում է 2013-ից, և, որ սա առաջին դեպքը չէ, երբ ուսանողները նման ակցիա են անում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01