ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը, որը նախարարին է ներկայացրել ԱԶԲ երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաուլո Սպանտիգատիին և գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը քննարկվել է ՀՀ կառավարության և բանկի միջև բազմաոլորտ համագործակցության լայն օրակարգ ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորահավորելէ Պաուլո Սպանտիգատիին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահեցրել, որ հայկական կողմը պատրաստակամ է շարունակել բանկի հետ տարբեր ուղղություններով հաջողված համագործակցությունը ։ «ԱԶԲ-ն ՀՀ կառավարության և մասնավորապես մեր նախարարության համար հուսալի և կայուն գործընկեր է: Շատ ենք կարևորում բանկի հետ համագործակցության խորացումն ու ամրապնդումը : Առավել ևս երբ մեր կառավարությունն իր հնգամյա պլանում մեծ խնդիր է դրել ենթակառուցվածների զարգացումը հասցնել բարձր աստիճանի»,- ասել է նախարար Պապիկյանը։ Անդրադառնալով սեյսմիկ անվտանգության, ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված համատեղ իրականացվող մի շարք ծրագրերին՝ նախարարն ընդգծել է, որ դրանց իրականացման հաջողված փորձը կարող է օրինակ հանդիսանալ նաև էներգետիկայի և բնական պաշարների կառավարման ոլորտում համագործակցության ուղղությունները վերհանելու առումով ։ Սուրեն Պապիկյանը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել դպրոցների սեյսմիկ անվտանգության ծրագրում սահմանված ժամկետները պահպանելու, ինչպես նաև ճանապարհաշինության ծրագրերի վրա և հայտնել, որ ՀՀ կառավարությունը ոչ միայն վարկային միջոցներով, այլ նաև պետական միջոցներով վերջին տարվա ընթացքում հսկայական ներդրում է կատարել ճանապարհային ենթակառուցվածքներում, իսկ 2020թ․ բյուջեով նախատեսում է շուրջ 500 կմ ճանապարհների բարեկարգումը։ Իր հերթին Վերներ Լիպակը վերահաստատել է բանկի պատրաստակամությունը աջակցելու ՀՀ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համապարփակ ծրագրերի իրականացմանը։ Արձանագրելով մատնանշված ոլորտներում արդեն իսկ հաջողված արդյունքները՝ Լիպակը նշել է, որ արդեն իսկ հաստատված է Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը, որտեղ սահմանված է թե ինչպես է ԱԶԲ-ն ներգրավված լիելու մոտակա 5 տարիների ընթացքում: Լիպակը կարևորել է նաև ճանապարհաշինության ոլորտի մի քանի ծրագրերում առկա խնդիրների կարգավորումը և ընդգծել, որ ԱԶԲ-ն ևս շահագրգիռ է նշված ծրագրերի շարունակականությունն ապահովելու և դրանք հաջողությամբ ավարտելու գործում։ «Մենք պատրաստակամ ենք շարունակել ծրագրերը՝ համատեղ ուժերով հաղթահարելով դժվարությունները», -նշել է նա։ Օրակարգային հարցերի թվում կողմերը քննարկել են նաև երկրորդային քաղաքների զարգացման ներդրումային ծրագրերի հետագա ընթացքին, տարածքային համաչափ զարգացմանը, պետություն-մասնավոր հատված փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55