Վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին: Լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ, Շուշանիկ Ներսիսյանն ասաց, որ այս տարվա ընթացքում կբացվի Գյումրիում կառուցող ավտոմաքսատունը: Նա նշեց, որ տարբեր գործոնների պատճառով՝ եղանակային, նախագծային, ժամկետների առումով փոփոխություն է եղել:
«Աշխատանքներն աննկարագրելի թափով ընթանում են, մոտ ապագայում բացվելու է ավտոմաքսատունը»,- նշեց Շ. Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ից ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները Պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Շ. Ներսիսյանի խոսքով, Հյուսիսային մաքսատուն-վարչությունն արդեն համալրեն են Գյումրիից ընտրված նոր աշխատուժով ՝ 30 հոգի:
«Քանի որ դեռ գործառույթների մի մասն ենք տեղափոխել Գյումրի, Երևանից փորձառու երկու աշխատող են եկել Գյումրի, այստեղի աշխատողների հետ աշխատելու: Երբ որ այս նոր տարածքը բացվի, այստեղ կաշխատեն 50-55 հոգի, մի քանի հոգի կրկին կընտրվեն Գյումրիից, մնացածները կգան Երևանից այստեղ աշխատելու»,- ասաց Շ. Ներսիսյանը:
Հարցին, թե երկուշաբթի օրվանից Վրաստանից և Ճապոնիայից արտահանված և Հայաստան ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվում են Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում, արդեն քանի՞ մեքենան են մաքսազերծել, նա նշեց, որ մինչև այդ, Գյումրիում մաքազերծվում էր 35-45 մեքենա, երեկ արդեն մաքսազերծվել է 180 մեքենա: Նրա խոսքով, Գումրիում տարբեր ներկրող կազմակերպություններ տարածքներ են վարձում, որպեսզի իրենց գործունեությունն այստեղից ծավալեն, նաև ԵԱՏՄ տարբեր երկրների քաղաքացիներ, որոնք գալիս են այստեղ 40-50 մեքենայի հետևից, դրանք մի քանի օրում են մտնում հանրապետություն, հյուրանոցներ են վարձում հենց Գյումրիում:
Նա նշեց, որ Գյումրիում իրենք ոչ թե ավտոմաքսատուն են կառուցում, այլ այս շենքի կառուցմամբ տրվում է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մեկնարկը:
«Արտաքին տնտեսական գործունեությունն իրենից ենթադրում է շատ լայն գործառույթների սպեկտոր, 2020 թվականից շատ տարբեր գործառույթներ տեղափոխվելու են Գյումրի: Սկսում ենք մեքենաներով, առաջիկա 2-3 տարվա ընթացքում ամբողջական արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը պատրաստ է լինելու»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:
Հարցին, թե հունվարի մաքսազերծման դրույքաչափերը փոփոխվելու են, չի՞ նվազի մեքենաների ներկրումը Հայաստան, Շ. Ներսիսյանն ասաց, որ միանշանակ անկում է ապրելու:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01