Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան է տեղափոխել Հրանտ Դինք հիմնադրամի կազմակերպած գիտաժողովն արգելելու հարցը: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Փայլանը թեմայի շուրջ գրավոր հարցապնդում է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին` պահանջելով պարզաբանել, թե ինչու է արգելվել Կեսարիայում և ապա Ստամբուլում կազմակերպված «Կեսարիայի և շրջակայքի սոցիալ-մշակութային և տնտեսական պատմությունը» թեմայով գիտաժողովը:
Հայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել Սուլեյման Սոյլուին.
1.Հիմնադրամները և քաղաքական կուսակցությունները, երբ «հավաքների և ցույցերի մասին» թիվ 2911 օրենքի շրջանակում չեն ներառվում, ապա ո՞ր իրավական հիմքով է արգելվել Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կազմակերպված գիտաժողովը:
2.Այս միջազգային գիտաժողովը, որը կայանալու էր Թուրքիայից և արտասահմանից մասնագետների մասնակցությամբ, ո՞րն է այն փաստարկը, որ արգելվել է նախ Կեսարիայում, ապա Ստամբուլում:
3.Ինչպե՞ս կարող եք բացատրել այդ մասնակիցներին, որ այդ միջազգային կոնֆերանսը, որի իրականացմանը ժամեր էին մնացել, առանց որևէ փաստարկ ներկայացվելու արգելվել է:
4.Ինչու՞ է ձեր կառավարությունը աջակցելու փոխարեն փորձում արգելել Հրանտ Դինք հիմնադրամի գործունեությունը, որով զարգացնում է երկխոսության, խաղաղության և ապրումակցումի մշակույթը:
5.Այս արգելման որոշումները կայացրել եք, որպեսզի չխոսե՞ն Կեսարիայում և ողջ շրջակայքում մինչև 100 տարի առաջ գոյություն ունեցող բազմամշակութայնության, տարածաշրջանում ապրող հայերի և նրանց ճակատագրերի մասին:
Հիշեցնենք, որ երբ արդեն գիտաժողովի նախապատրաստական ողջ աշխատանքներն ավարտվել էին և բոլոր բանախոսները թե՛ Թուրքիայից, և թե՛ աշխարհի տարբեր կողմերից Ստամբուլ էին եկել, հոկտեմբերի 17-ին, ժամը 17:08-ին Շիշլիի համայնքապետարանից գիտաժողովն արգելելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել հիմնադրամ: Ծանուցման մեջ որևէ փատարկ չի նշվել, թե ինչու է գիտաժողովն արգելվում:
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44