Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Լիխտենշտայնի արքայադուստր Տատյանա Լատորֆին, Եվրոպական հանձնաժողովի կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի գլխավոր հանձնակատար Թեմիս Քրիստոֆիդուին, «Կրթություն բոլորի համար» (Teach For All) միջազգային կրթական ցանցի համահիմնադիր և ղեկավար Ուենդի Քոփին, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանին և «Կրթություն բոլորի համար» ցանցի միջազգային խորհրդակցական հանձնախմբի անդամ Չավիե Պրատս-Մոննին: Հյուրերը Հայաստանում են՝ մասնակցելու «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովին, որն այս տարի անցկացվում է մեր երկրում: Նրանք նախագահին տեղեկություններ են ներկայացրել համաժողովի, իրենց ծրագրերի ու աշխատանքների մասին: Նախագահ Սարգսյանը ողջունել է Հայաստանում համաժողովի անցկացումը: Նա նշել է, որ «Կրթություն բոլորի համար» ցանցի ծրագիրը հաջողությամբ է իրագործվում ինչպես շատ երկներում, այնպես էլ Հայաստանում՝ հնարավորություն տալով երիտասարդ ու տաղանդավոր մասնագետներին դասավանդել անգամ հեռավոր դպրոցներում: «Այն իսկապես արժեքավոր ծրագիր է: Հուսով եմ, շարժումը երկար կյանք կունենա Հայաստանում և հաջողությամբ կշարունակվի»,-նշել է նախագահը՝ հաջողություններ մաղթելով թե՛ «Կրթություն բոլորի համար» ցանցին, թե՛ «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամին: Նախագահը գնահատելի է համարել նրանց գործունեությունը և արդյունավետ աշխատանք մաղթել համաժողովին:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44