Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հարցաքննության կանչելուն։ Նա, մասնավորապես, նշել է. «Մի քանի օր առաջ տեղի ունեցավ այն, ինչ համոզված եմ ոչ ոք չէր ուզի լիներ: Քաղաքականությունը հասավ անվերադառնալի կետին (point of no return): Իշխանությունը զավթած խունվեյբիները հասան ընտանիքի անդամներին: Երբ ամիսներ առաջ, նախագահ Քոչարյանին ամեն ձեւ վնասելու մոլուցքով տարված, գործ էր կարվում Սեդրակ Քոչարյանի վրա, ինձ սխալմամբ թվաց, որ դա եզակի դեպք է եւ այլեւս չի կրկնվի: Բայց դատելով նրանից, թե ինչ է կատարվում այս օրերին Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ, գալիս ես մեկ եզրահանգման` մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ եւ որեւէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը: Ո´չ, սա այլեւս մեկ անձ չէ, սա կաստա է, որում ընդգրկվելու համար պետք է տիրապետես ամենավատը լինելու նուրբ արվեստին: Ինչքա՜ն վատ, այդքան ավելի լավ: Տո´ այ խունվեյբիներ, դուք կին, երեխա, ծնող չունե՞ք: Դուք հասկանում եք, որ ներքաշելով մեր երեխաներին եւ ծնողներին ձեր կեղտոտ գործերի մեջ, ներքաշում եք նաեւ հենց ձեր երեխաներին եւ ծնողներին: Դուք այրում եք ձեր նմաններին ներելու բոլոր կամուրջները: Չնայած համոզված եմ, որ ձեր պլաններում չկա Հայաստանում ապրելու որեւէ նախադրյալ: Դուք փախչելու եք, հենց որ հասնեք ձեր նպատակին` Հայաստանը եւ Արցախը ոչնչացնելուն: Լավ իմացեք` չի ստացվելու, չեք փախնելու ու հատ առ հատ պատասխան եք տալու: Ձեզ ջնջելու են Հայաստանի պատմության էջերից, քանզի դուք հայ կոչվելու իրավունք չունեք: Պատրաստվեք, շատ շուտով սկսելու եք բացատրություններ տալ արածների համար, բայց էլ լսող չի լինելու»:
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
10:45
10:28
10:02
09:42
09:32
09:14
09:01
15:33
15:13
14:56
14:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34