«ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հայտնվել Է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Պարզվում Է՝ 2012 թվականի դեկտեմբերի 27-ի հրամանի համաձայն՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Պողոսյանը, որը ունեցել Է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կազմակերպական– տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, հիմա ամբաստանյալի կարգավիճակում Է։
«Ժողովուրդ»–ը պարզեց, որ 2016 թվականի մայիսի 12-ին Արաբկիր և Քանաքեռ– Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը նոր քրեական գործ Է ուղարկել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Պողոսյանի նկատմամբ գործ Է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով։
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում Է պաշտոնեական անփութությանը. «Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ Էական վնաս Է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը, պատժվում Է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»։
Թե կոնկրետ ինչ Է արել Գուրգեն Պողոսյանը, «Ժողովուրդ»–ին չհաջողվեց դետալներով պարզել։ Միայն հայտնի Է, որ այս գործով դատավոր Է նշանակվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Պողոսյանի նկատմամբ խափանման միջոցը ընտրվել Է քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44