Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել, որն ընդլայնել է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունները պետական կառավարման համակարգում կադրային քաղաքականության ոլորտում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Ղազախստանը շուրջ 30 տարի ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը նախագահի պաշտոնից հեռացել է այս տարվա մարտի 20-ին: Նախագահ է դարձել Ժոմարտ Տոկաևը, որը մինչ այդ Սենատի (խորհրդարանի վերին պալատ) նախագահն էր: Նազարբաևը շարունակում է պաշտոնավարել Անվտանգության խորհրդի և իշխող Nur Otan կուսակցության նախագահների պաշտոնում: Տոկաևի ստորագրած հրամանագրի համաձայն, այսուհետև նախարարները, բացառությամբ պաշտպանության, արտաքին գործերի և ներքին գործերի նախարարների, նշանակվելու են միայն Անվտանգության խորհրդի նախագահի հետ համատեղ որոշման արդյունքում: Բացի այդ, Անվտանգության խորհրդի նախագահի հետ պետք է համաձայնեցվի նաև ակիմների (քաղաքապետերի և վարչական միավորների ղեկավարների) նշանակումը: Փոխվել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի նշանակման կարգը: Նախկինում այս պաշտոնի թեկնածուին նախագահի հաստատմանն էր ներկայացնում երկրի ղեկավարի աշխատակազմի ղեկավարը, հիմա արդեն այս պաշտոնի նշանակումը նույնպես պետք է համաձայնեցվի Անվտանգության խորհրդի նախագահի հետ:
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44