ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը համարում է, որ Սահմանադրական դատարանը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իրենց նախագիծը վարույթ չընդունելով խորացրել է դատարանի նկատմամբ վստահության ճգնաժամը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «ՍԴ-ն, ըստ էության, պատասխան չի տվել ԱԺ-ի կողմից ներկայացված այն մտահոգություններին, հարցադրումներին, որոնք պետք է փարատվեին կամ հաստատվեին: Այսինքն` առկախված են մնացել այն բոլոր հարցադրումները, մտահոգությունները, խնդիրները, որոնք արծարծված են եղել նախագծում»,-ասաց Մակունցը: Նրա կարծիքով՝ ՍԴ-ի կողմից ԱԺ-ի նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որն արձագանք կստանա: Մակունցի կարծիքով՝ դատարանը ոչ միայն պատրաստ չէ և չի ուզում լուծումներ տալ առկա խնդիրներին, այլ նաև չի ուզում դրանք քննարկել: «Դրանով իսկ խորացրել են վստահության ճգնաժամը, որը կա ՍԴ-ի նկատմամբ»,-նշեց խմբակցության ղեկավարը: ՀՀ սահմանադրական դատարանը հոկտեմբերի 14-ին որոշում էր կայացրել մերժել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը վարույթ ընդունել: ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ի նիստում փակ և գաղտնի քվեարկությամբ ընդունել էր «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Որոշման նախագիծը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը, ԲՀԿ-ն հայտնել էր, որ չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնել էր կողմ քվեարկելու որոշման մասին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01