Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև օրեր առաջ ձեռք բերված 120-ժամյա հրադադարի մասին պայմանավորվածության ժամկետը սպառվել է: Հրադադարը նախատեսված էր քրդերին Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտուց» դուրս բերելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն այս ընթացքում չի կատարել իր խոստումները, փոխանցում է թուրքական NTV հեռուստաալիքը:
«Խոստումները չեն կատարվել, և եթե մենք զիջումների գնանք, ապա ճանապարհ կբացվի ահաբեկչական կազմակերպության համար»,- հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ քրդական խմբավորումների դուրսբերման ընթացքում գրանցվել է 42 խախտում:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունը փաստացի դադարեցված է, և ներկայում կարիք չկա «անվտանգության գոտուց» դուրս նոր գործողություն սկսելու:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն» է եղել, այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:
Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների արդյունքում Թուրքիան պարտավորվել էր 120 ժամով դադարեցնել իր գործողությունները, որպեսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ-անոց «անվտանգության գոտուց»:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02