ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր հասցեում վերաբացել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի՝ իր սպասարկման կենտրոնը: Այն այժմ գործում է Մյասնիկյան 29 հասցեում, երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00 – 20:00, իսկ շաբաթ օրը՝ 09:00 - 18:00 ժամանակացույցով: Նորաբաց սպասարկման կենտրոնում ամփոփվել են «Իմ Մարտունի» մրցույթի արդյունքները, որի մեկնարկն ազդարարվել էր հոկտեմբերի 7-ին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Մեկ շաբաթ ընթացած մրցույթի բոլոր կանոնները ներկայացվել են նախապես: Ըստ մրցույթի պահանջի՝ անհրաժեշտ էր Ֆեյսբուքի պրոֆիլում տեղադրել Մարտունու որեւէ տեսարժան վայրում լուսանկարված նկար՝ օգտագործելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծած՝ «Իմ Մարտունի» շրջանակը: Մրցույթին նկարների ներկայացման վերջնաժամկետն ավարտվել է հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին: Մասնակցության պարտադիր պայմաններից մեկը՝ Մարտունի համայնքում գրանցված, իսկ մյուսը՝ պատահականության սկզբունքով իրականացվող խաղարկությանը սպասարկման կենտրոնում ֆիզիկապես ներկա լինելն է: «Այս անգամ որոշեցինք սպասարկման կենտրոնի վերաբացումը համատեղել մի այնպիսի մրցույթի հետ, որի հիմքում լինեն՝ սեփական բնակավայրի նկատմամբ սերն ու այն արտահայտելու լայն հնարավորությունները՝ սոցիալական ցանցերի միջոցով: Շնորհավորում ենք պատահականության սկզբունքով հաղթող ճանաչված եւ ամենաստեղծագործ երեք մարտունեցիներին: Շարունակե՛ք սիրել ձեր ծննդավայրը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Պատահականության սկզբունքով ընտրված հաղթող՝ Սյուզաննա Ավետիսյանին տրվել է նվեր՝ «Honor 8X» սմարթֆոն: Ստեղծագործ միտքը խթանելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաեւ սահմանել է խրախուսական փոքրիկ նվերներ՝ եւս երեք մասնակցի՝ Սեւակ Սահակյանի, Արմին Մանուկյանի եւ Արտաշ Կարապետյանի համար: Նրանք ընտրվել են ընկերության կողմից եւ ստացել լիցքավորման սարք (power bank) եւ բրենդավորված հուշանվեր: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման նոր կենտրոնն առավել արդիականացվել ու հարմարեցվել է ժամանակակից պահանջներին` հաշվի առնելով թե՛ բաժանորդների, եւ թե՛ աշխատակիցների հարմարավետությունը: Սպասարկման կենտրոնի առկայությունը կարեւոր է ոչ միայն ընկերության աշխատակիցների, այլեւ Մարտունիում եւ հարակից համայնքներում բնակվող բաժանորդների համար: Գործունեության սկզբից մինչեւ օրս՝ շուրջ 15 տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարում բաժանորդի գոհունակությունը: Կենտրոնի արդիականացումն այդ սկզբունքի հերթական դրսեւորումն է: Հանրապետության տարբեր մարզերում գործում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ սպասարկման 77 կենտրոն:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01