Համայն հայոց ''կնիգ պատգամավորը''` ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, լրագրողների հետ զրույցում ասել է թե ''մենք այդ հողերը չենք ուզում'': Խոսքը Արցախի ազատագրված 5 շրջանների մասին է: Դժվարանում եմ գուշակել, թե տիկինը ՄԵՆՔ ասելով ում ինկատի ունի, բայց միանշանակ կարելի է ասել, որ Հայաստանում այդքան ոչ ադեկվատ մտածելակերպի տեր մարդիկ չկան, որոնց կարելի է դասել տիկինի ՄԵՆՔ-ի շարքին: Մեծ հաշվով ես չեմ էլ զարմանում, որ այդ խոսքերը Նաղդալյան Հերմինեն արտասանում է քանզի նմանատիպ մարդիկ երբեք չեն հասկացել, որ այդ հողերը միայն տարածքի խնդիր չէ արդեն մեզ համար, այդ հողերը ներծծված են մեր հերոսների արյամբ, դա մեր պատմությունն է: Այդ հողերն են մեր մեծագույն հաղթանակի վկաները, վերջիվերջո մենք հաղթողն ենք, պարտվողը չենք, որ այս աստիճան փոխզիջման գնանք: Մենք հայերս երբեք ագրեսիվ, պատերազմասեր ազգ չենք եղել, մենք միշտ պատերազմել ենք հարկադրաբար` պահելով մեր հողերը: Բացի սա էլ, հաշվի առնելով ադրբեջանի ''շակալավարի'' քաղաքականությունն ու մեծ ախորժակը, միանշանակ կարելի է ասել, որ այդ 5 շրջանով նա չի բավարարվելու միանշանակ, թեկուզև թուրքի հրահրմամբ միշտ լարված է պահելու սահմանը, որպեսզի ՀԱՅԸ բացի պաշտպանվելուց ժամանակ չունենա մտածելու պատմական հողերը` Արևմտյան Հայաստանը վերադարձնելու մասին: Էլ ինչ բուֆերային գոտի, ինչ հրադադար, 20 տարիա կուշտ ենք դրանց հրադադարից, հարցին այս պետք է տրվի վերջնական լուծում, որը անկասկած չի ենթադրում հողերի հանձնում, ես դիվանագետ չեմ, բայց ապրիլյան դեպքերը ինձ ստիպեցին հավատալ, որ հնարավոր է նման բանակ ունենալու պարագայում ճնշում գործադրել թե ադրբառանի, թե միջազգային հանրության վրա` ԼՂ հարցը վերջնականապես լուծելու համար:
Հ.Գ. Հա մի բան է մնում հարցական այս թեմայի մեջ ինձ համար, այն որ չեմ կարողանում պատկերացնել ինչ գիտությունների դոկտոր-պռոֆեսոր է մեզ հարկավոր, որ հերմինենաղդալյաններին կարողանա հասկացնել վերոնշյալ պարզ ճշմարտությոնները:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34