Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարագացնի առանց Բրյուսելի հետ գործարքի ԵՄ-ից դուրս գալու նախապատրաստումը եւ ժամանակավորապես կասեցնում է երկրի խորհրդարանի կողմից Brexit-ի վերաբերյալ օրինագծի քննարկումը: Այդ մասին հայտարարել է թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ պատգամավորների առջեւ ելույթ ունենալով այն բանից հետո, երբ Համայնքների պալատը հոկտեմբերի 22-ին հրաժարվեց կառավարության կողմից ներկայացված օրինագիծն արագացված ընթացակարգով քննարկելուց, ինչը կարող էր թույլ տալ Brexit-ն իրականացնել սահմանված ժամկետում: «Մենք պետք է ԵՄ-ից դուրս գայինք հոկտեմբերի 31-ին, բայց այժմ մեր առջեւ դարձյալ անորոշություն է, իսկ ԵՄ-ն պետք է որոշի, թե ինչ է պատասխանելու նոր հետաձգման վերաբերյալ խորհրդարանի խնդրանքին: Դրա առաջին հետեւանքն այն է, որ կառավարությունը, գործելով միակ հնարավոր ու պատասխանատու ձեւով, արագացնում է առանց գործարքի Brexit-ի նախապատրաստումը,-ասել է Ջոնսոնը՝ հիասթափություն հայտնելով պատգամավորների որոշումից:- Երկրորդ՝ նախքան ԵՄ-ն որոշում կընդունի Brexit-ի հետաձգման վերաբերյալ, ես Եվրամիության երկրների հետ կքննարկեմ նրանց մտադրությունները: Քանի դեռ այն չի ընդունվել, մենք կկասեցնենք օրինագծի քննարկումը»: Հոկտեմբերի 22-ի երեկոյան բրիտանական խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որում ներառված է «ապահարզանի» պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ նոր համաձայնագրի տեքստը: Այդպիսով, Brexit-ի շուրջ գործարքը, որը ձեռք էր բերվել ԵՄ-ի հոկտեմբերի 17-ի գագաթնաժողովում, ըստ էության հավանության է արժանացել բրիտանացի խորհրդարանականների կողմից: Կողմ է քվեարկել Համայնքների պալատի 329 անդամ, դեմ է արտահայտվել 299 պատգամավոր: Դա առաջին քվեարկությունն էր խորհրդարանում, որը Ջոնսոնի կառավարությունը շահել է այս տարվա հուլիսին իշխանության գալուց հետո: Այդուհանդերձ, արդեն մի քանի րոպե անց նախարարների կաբինետը խիստ ցավագին պարտություն կրեց Համայնքների պալատի կողմից Brexit-ի մասին բիլլի քննարկման ժամկետներին վերաբերող հանգուցային հարցում: Կառավարությունն ընդամենը երեք օր էր հատկացնում այն բանի համար, որ խորհրդարանականները քննարկեն այն եւ երրորդ ընթերցմամբ ընդունեն օրենք, որը կկարգավորի Brexit-ի առաջիկա գործընթացը: Այդչափ կարեւոր փաստաթուղթը նման կարճ ժամանակում քննարկելուց հրաժարվել է 322 պատգամավոր, այն դեպքում, երբ 308-ը պատրաստ էին աշխատել Ջոնսոնի առաջարկած ժամանակացույցով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02