ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ներկայացնելու է դրամաշնորհային ծրագրի նոր պայմանները: Նախագծերն ընտրելիս հանձնաժողովի անդամներն առավելություն են տալու այն ծրագրերին, որոնք կրթական բաղադրիչ ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: «Կրթական բաղադրիչի առկայությունը չափանիշ է, որ մենք լուրջ մոտենանք այդ հայտին: Հավանաբար, մրցույթն անցկացնելու ենք երկու փուլով: Մի անգամ հայտը կուսումնասիրվի, իսկ երկրորդ փուլում կհրավիրենք հեղինակներին շնորհանդեսներ կազմակերպելու: Այդպես հանձնաժողովի անդամները հնարավորություն կունենան հարցեր ուղղել նրանց ու հասկանալ բոլոր նրբությունները»,-շեշտեց Խզմալյանը: Նա ընդգծեց, որ խիստ է դրվելու այն հարցը, թե տվյալ նախագիծն ինչ տևական ազդեցություն կարող է ունենալ երկրի ճանաչելիության, միջազգային վարկանիշի բարձրացման, նոր միջազգային կապեր հաստատելու տեսակետից: «Մենք պետք է այնպիսի պայմաններ առաջարկենք դրամաշնորհների իրականացման գործում, որոնք ճանապարհներ բացեն պրոֆեսիոնալ հանրության համար, քանի որ նախկինում գործող դրամաշնորհային ծրագրի պայմաններում մեզ են դիմում պատահական կազմակերպություններ, կասկածելի հեռանկարներ ունեցող նախագծեր»,-ասաց նախարարի տեղակալը: Խզմալյանի կարծիքով՝ տարիների շարունակ ՀՀ մշակույթի նախարարությունը ստանձնել է իր ուժերից վեր սոցիալական բեռ, սոցիալական պատասխանատվություն` աշխատելով բավարարել բոլորի պահանջները և աջակցել բոլորին, արդյունքում չի կարողացել իսկապես արժեք ներկայացնող խմբերին, ստեղծագործություններն հանրայնացնել ու դուրս բերել միջազգային շուկա:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44