Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ կապված զենքի վաճառքի մրցույթի տապալման հետ, որին մասնակցում էր ռուսական ORSIS ընկերությունը, և կխնդրի Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կարգավորել ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն, որն ունի համապատասխան փաստաթուղթը:
2019 թվականի օգոստոսին ORSIS ընկերության (ներառված է «Պրոմտեխնոլոգիա» խմբի մեջ) պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ մի քանի միլիոն դոլարի զենքի մատակարարման մրցույթի տապալումից հետո, որին մասնակցել է ռուսական ընկերությունը, Հայաստանում հարուցվել է քրեական գործ՝ «Ծառայությանն անփույթ վերաբերմունք» հոդվածով: Այս լուրը հաստատել է նաև հայկական կողմը:
Գործակալության հաղորդմամբ՝ բողոքի նոտան ընկերության կողմից արդեն փոխանցվել է Ռուսաստանի արտգործնախարարություն և շուտով դիվանագիտական խողովակներով կփոխանցվի հայկական կողմին:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ուղղված նոտայում, որը հոկտեմբերի 22-ին ստորագրել է ՌԴ առևտրաարդյունաբերության փոխնախարար Օլեգ Ռյազանցևը, ասվում է, որ ORSIS ընկերության հայտը՝ մասնակցելու մրցույթին «առանց հիմնավորման մերժվել է», իսկ ընկերությունն «առանց պատճառի ներառվել է ՀՀ զինված ուժերի անբարեխիղճ մատակարարների» ցուցակում:
Բողոքի նոտայում նշվում է նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն «առանց իրավական հիմքերի բանկային երաշխիքի վճարում է պահանջել մրցույթին մասնակցելու համար», չնայած որ օրենքով այդ վճարումն ընկերությունը պետք է անի մրցույթը հաղթելուց և հաղթելուց հետո ինքնակամ պայմանագիր կնքելուց հրաժարվելուց հետո:
Փաստաթղթում կոչ է արվում ՀՀ պաշտպանության նախարարին քայլեր ձեռնարկել իրավիճակի կարգավորման համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի Քննչական կոմիտեն օգոստոսի 26-ին տեղեկացրել էր սպառազինում ձեռք բերելու մրցույթի խափանման պատճառով քրեական գործ հարուցելու մասին: ORSIS ընկերության («Պրոմտեխնոլոգիա» խմբի մի մասը, որը տարիներ շարունակ զենք է մատակարարել Հայաստանին) ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել էր, որ իրենց մասնակցության հայտը մրցույթին մերժվել է գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ փաստարկների հիման վրա: Տվյալ հայտարարության հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ Հայաստանի Քրեական օրենսգրքի «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» մասին հոդվածով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01